Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը առաջնային է. «Բորուսիան» պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում է bvb09news.de-ն գերմանական ակումբը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը և 5,5 միլիոնից հասցնել 7,5 միլիոնի:
Մխիթարյանի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ-ն և ամենայն հավանականությամբ այն կերկարաձգվի մինչև 2020թ-ն:
«Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը առաջնային է մեզ համար»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու