Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը «Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» 

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Արցախի ՊՆ

Արցախ

Անցնող տարին Արցախի զինված ուժերի համար արդյունավետ է եղել, քանի որ ծրագրերը, որոնց նպատակը եղել է բանակի մարտունակության բարձրացումը, իրականացվել են: Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը:

-Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այն Արցախի բանակի համար:

-Բանակաշինության տեսանկյունից 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար կարելի է համարել արդյունավետ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կյանքի են կոչվել համապատասխան նախատեսված ծրագրերի և նպատակաուղղված են եղել բանակի մարտունակության աստիճանական զարգացմանը: Որպես առաջնահերթություն, տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բոլոր աստիճանի հրամանատարների և շարքային անձնակազմի մարտական պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակությունները, բավականին մեծ աշխատանք է իրականացվել առաջնային գծի ամրապնդման և այն մարտական հերթապահության պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու ուղղությամբ: Բացի վերոնշյալից, բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման և դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները և այլն: Կատարված այս և մյուս աշխատանքների շնորհիվ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականությունը, այլև լավագույնս իրականացրել է իր վրա դրված գլխավոր առաքելությունը, այն է' պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը:

-Վերջերս փորձագետներից մեկը վերջին երկու տարվա իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ եք այդ բնորոշմանը:

-Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994թ. մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության տրամաբանության շրջանակում: Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում' 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

-Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են թուրքական արտադրության զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացվո՞ւմ է:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրավասությունների շրջանակում, ես շոշափում եմ ոչ միայն այդ, այլ նաև շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցեր ևս: Ինչ վերաբերում է նրանց արձագանքին, ապա ավելի ճիշտ կլիներ, առիթ լինելու դեպքում այդ հարցն ուղղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

-Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Ըստ Ձեզ, այս առնչությամբ ՆԱՏՕ-ի լռությունը որքանո՞վ է համընկնում այդ կառույցի առաջադրած սկզբունքներին ու գաղափարներին:

-Այդ հարցի պատասխանը ստանալու համար ավելի ճիշտ կլիներ դիմել համապատասխան հասցեատիրոջը:

-Եթե մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագետները, Արցախում պատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ադրբեջանն անպայման կդիմի «բլից-կրիգ»-ի, ապա վերջին շրջանում նման վերլուծությամբ չեն ներկայանում: Ըստ Ձեզ, դա ինչի արդյունք է, և ինչի շնորհիվ է միջազգային վերլուծաբանների տեսակետը փոխվել:

-Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խոսք, երևի թե ձեր նշած վերլուծաբաններին արդեն հասու է այդ իրականությունը:

-Պարոն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացվեց վերլուծություն, համաձայն որի' հակառակորդի դիպուկահարից զոհված հայ զինվորների մեծ մասը մահացու վիրավորում էր ստանում հենց գլխի շրջանում: Դա վերագրվում էր նաև զինվորի կողմից անուշադրությանը: Այժմ իրավիճակն ինչպիսին է և այդ առնչությամբ ինչպիսի աշխատանքներ են տարվում:

-Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է և մենք պարտադրված ենք որոնելու և գտնելու այն բոլոր հնարավոր ուղիները, որոնք կտանեն նման դեպքերի, եթե ոչ լրիվ բացառման, ապա գոնե շոշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ' զինվորների մեջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբա նական պատշաճ որակներ և, երկրորդ' մարտական դիրքերի ինժեներական կահավորվածությունը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարևոր պահանջներն են, որոնց կատարման ուղղությամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:

-Պարոն Մնացականյան, ցավոք, այս տարի շատ էին մարդկային կորուստները բանակում: Կա՞ վիճակագրական տվյալ այդ առնչությամբ և որքան տոկոս են կազմում խաղաղ պայմաններում զոհվածները:

-Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է' դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլև մարդկային ճակատագրերով… Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը, նման արտակարգ դեպքերից խուսափելու համար:

-Պարոն Մնացականյան, որո՞նք են այն հարցերը, մարտահրավերները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ եք տանելու հաջորդ տարիներին:

-Ինչպես միշտ, գալիք տարում ևս մեր գործունեությունը ուղղված է լինելու բանակի հզորության բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ զինված ուժերի ողջ անձնակազմը և նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախված ամեն հնարավորը մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունեությունն ապահովելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. Դմիտրիև
Ամենադիտված