ՀՖՖ նախագահը շնորհավորել է Սամվել Ղասաբօղլյանին
Սպորտ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Բարձր գնահատելով Սամվել Ղասաբօղլյանի ավանդը հայկական ֆուտբոլում՝ ՀՖՖ նախագահը մասնավորապես նշել է. «Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, որոնք 70-ական թվականների վերջերին ընդգրկվելով Երևանի «Արարատի» հիմնական կազմում, նոր լիցք հաղորդեցին հայկական ֆուտբոլին՝ բազմաթիվ անմոռանալի պահեր պարգևելով մեր ֆուտբոլի երկրպագուներին: Միշտ նվիրվածությամբ ծառայելով հայկական ֆուտբոլին, Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ որակներով, մարդկային իր նկարագրով օրինակ է հանդիսացել մեծ ֆուտբոլ ոտք դրած բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների համար»: ՀՖՖ նախագահը առողջություն և բարօրություն է մաղթել անվանի ֆուտբոլիստին: Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՐԵՐ.com-ը նույնպես շնորհավորում է Ղասաբօղլյանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու