Կարատե-դո «Ֆուդոշին» ասոցիացիան կազմակերպել է «Հայ զինվորի կողքին» ակցիան
Սպորտ
Հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակը և այն, որ թշնամու անօրինական գործողությունների արդյունքում հայ զինվորներ են վիրավորվում' հայ երիտասարդությանը բարոյա-հոգեբանական առումով համախմբելը հնարավոր կդառնա այն դեպքում, երբ բոլորիս միավորի ամուր, ուժեղ ու կայուն բանակ ունենալու գաղափարը: Չմոռանալով ցեղասպանության 100 ամյակը, ինչպես նաև կարևորելով երիտասարդության համախմբումը հայոց բանակի շուրջ Ազգային Ավանդական Կարատե-դո «Ֆուդոշին» Ասոցիացիան կազմակերպել է «Հայ զինվորի կողքին» ակցիան: Այս պահի ավելի քան 100 և ավելի մարդ տվել է իր համաձայնությունը ինքնակամ հանձնել արյուն հայ զինվորի համար: Ակցիայի նպատակն է երիտասարդության մեջ ամրապնդել սերը հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի հանդեպ' միաժամանակ ցույց տալով, որ քիչ չեն այն երիտասարդները, ովքեր անկախ ամեն ինչից, այսօր էլ միասնական են և ազգի ու պետոևթյան շահերը վեր են դասում մնացած արժեքներից: Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ Ֆուդոշին Կարատեի Ազգային Ավանդական Ասոցիացիան այսօր իրականացնում է անվճար դասընթացներ 100-ից ավելի երեխաների համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու