Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Mosfilm Non Stop և Hollywood Non Stop. հնչեցին սիրված ֆիլմերի մեղեդիները

Գիտություն և Մշակույթ

Դեկտեմբերի 19-ին բեմ է բարձրացել Mosfilm Non Stop համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին է ներկայացրել «Մոսֆիլմի» արտադրության սիրված ֆիլմերի սաունդթրեքները: Ավագ և երիտասարդ սերնդի հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճն ունկնդրել է «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը», «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Գարնան 17 ակնթարթ» և այլ ֆիլմերի մեղեդիները: Համերգն ուղեկցվում էր նաև ֆիլմերի կադրերի ցուցադրմամբ և կինոնկարների հերոսների թևավոր արտահայտություններով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Non Stop ծրագիրը նպատակ ունի այս ձևաչափով ցույց տալ, որ դասական երաժշտությունը բարդ չէ, և մարդիկ հեշտությամբ կարող են ընկալել այն։ «Այս համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները խոսում են այն մասին, որ գաղափարը ճիշտ է, և նվագախումբը շատ լավ գործ է անում,- նշել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգային ծրագրի ընտրությունը կատարելիս շեշտը դրել են ամենասիրված ֆիլմերի և մեղեդիների վրա՝ նաև ներկայացնելով այդ մեղեդիների սիմֆոնիզմը։- «Mosfilm Non-Stop»-ում ընդգրկել ենք այնպիսի կոմպոզիտորների, որոնք դասական են համարվում՝ Գիա Կանչելի, ում գործերը հնչում են աշխարհի լավագույն նվագախմբերի կատարմամբ, ով գրել է մեր ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Միմինոյի» երաժշտությունը, հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիև, ով խորհրդային շատ ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է և այլք»։

Երգիչներ Գայանե Հովհաննիսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Կիմ Սարգսյանը երեկոյի ընթացքում կատարել են ֆիլմերի շնորհիվ սիրված ու հանրածանոթ դարձած երգեր։

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը համերգի ընթացքում ներկայացրել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում հնչող երգը, որը հեղինակել է Միքայել Թարիվերդիևը։ Երգիչը նկատում է, որ հայ կոմպոզիտորի այս երգն առանձնանում է ինքնատիպ մեղեդայնությամբ։ Նա նաև ասում է, որ իր համար տպավորիչ են խորհրդային կինոնկարները՝ սկսած «Կովկասի գերուհին» ֆիլմից մինչև «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»։

Իսկ դեկտեմբերի 20-ին Երիտասարդական նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու անգամ ներկայացրել է հանդիսատեսի կողմից շատ սիրված Hollywood Non Stop համերգային ծրագիրը։ Ամերիկյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները ներկայացվել են նոր տեսաշարով, նոր լուսային ու ձայնային էֆեկտներով, ծրագրում ընդգրկվել են նոր մեղեդիներ։ Մասնավորապես, կատարվել են «Բախելով երկնքի դռները», «Ռոմեո և Ջուլիետ», «Գլադիատոր», «Շինդլերի ցուցակը», «Մի անգամ Ամերիկայում», «Կնքահայրը» և հոլիվուդյան այլ ֆիլմերի մեղեդիներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված