Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Ուշ լինի, նուշ լինի…

Վերլուծական

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն արդեն երկար տարիներ է, ինչ վերածվել է աշխարհին բարձրակարգ մասնագետներ մատակարարող գոտու, որտեղից «ուղեղների արտահոսքը», մանավանդ վերջին տարիներին, սկսում է ձեռք բերել ահագնացող տեմպեր: Աշխարհը կարծես ինքն իր համար նորովի է բացահայտել Հայաստանն ու անում է ամեն բան՝ հայի խելքն ի սպաս սեփական շահերի ծառայեցնելու համար: Այս միտումը զգալի է մանավանդ կիրառական մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի բնագավառներում, ուր մեր երկիրը, ըստ մի շարք անկախ փորձագիտական գնահատականների, իրոք կարողացել է գրանցել տպավորիչ արդյունքներ: Հայ մասնագետների բացահայտմանն էապես նպաստել են նաև այն հատուկ ծրագրերն ու միջոցառումները, որ կառավարությունը տարիներ շարունակ իրականացնում է: Սակայն համարել այդ ծրագրերը բացառապես դրական արդյունքներ բերող մտահղացումներ, ոչ մի կերպ չի կարելի. դրանք փաստացի նպաստում են երկրից մասնագետների արտագաղթին, որոնք, ստանալով շատ ավելի գրավիչ առաջարկներ արտերկրից, հաճույքով լքում են Հայաստանը՝ անցնելով աշխատանքի օտարերկրյա կազմակերպություններում և նույնիսկ պետական կառավարման համակարգերում: Սակայն արի ու տես, որ «ուղեղների արտահոսք» տեղի է ունենում ոչ միայն դեպի արտաքին աշխարհ,այլ նաև Հայաստանի ներսում՝ շրջաններից՝ մայրաքաղաք:

Այս իրավիճակի շտկմանն էր ուղղված ԱԺ արտահերթ նիստում «Բարձրագույն և հետբուհական բարձրագույն մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի բարձրացումը: Այս թեմայով որպես հիմնական զեկուցող հանդես էր գալիս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքերով՝ օրենսդրությունում նպատակ է դրվել ընդունելության համար ընդունել մի կարևոր մեխանիզմ, որով ուսանողները հնարավորություն կստանան պետական պատվերի շրջանակներում, ըստ համապատասախան հայտերի անվճար սովորել՝ պայմանով,որ ուսումնառությունից հետո պարտավորվում են վերադառնալ սեփական ծննդավայր՝այնտեղ մատուցելու իրենց մտավոր ծառայությունները:

Դե ինչ, կարծում ենք՝ հրաշալի գաղափար է, որի իմաստն ու նշանակությունը կայանում է նրանում, որ պետությունը ցանկանում է օգնել դիմորդին՝ սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ անկախ վերջինիս հնարավորություններից, ցանկանում է նպաստել նաև երկրի շրջաններում ինչ-ինչ կրթական ու կադրային խնդիրների լուծմանը: Մեր խորին համոզմամբ, սակայն, նմանատիպ մի օրինագիծ էլ հարկավոր է մշակել՝ միջպետական համաձայնագրերով սովորող ուսանողների հետագա գործունեությունը տեսանելի ու վերահսկելի դարձնելու համար. ստացվել է այնպես, որ Հայաստանից արտագաղթելը՝ այս կամ այն դրդապատճառներից ելնելով, դարձել է քաղցր երազանքի պես մի բան: Սա մանավանդ վերաբերում է հասարակության կրթված խավին, որի ներկայացուցիչներն իրենց կարիերայի հետագա աճը հիմնականում տեսնում են Հայաստանի սահմաններից դուրս: Դե իսկ դրսում կրթություն ստացողների ծրագրերում, որպես կանոն, առհասարակ բացակայում է հայրենիք վերադառնալու հեռանկարը, և սա այն պարագայում, երբ նրանցից շատերի կրթության համար վճարել և վճարում են պետությունը կամ պետական հովանավորություն վայելող հիմնադրամները: Ցավոք, մեր իրականությանն արդեն վաղուց բնորոշ է այնպիսի բացասական երևույթ, ինչպիսին պարտադիր զինվորական ծառայությունից ամեն գնով խուսափելն է, ինչն էլ շատ հաճախ ընկած է նմանատիպ նեգատիվ երևույթների հիմքում: Արտերկրում ուսումնառություն ստացածները կա՛մ առհասարակ չեն վերադառնում հայրենիք, կա՛մ էլ վերադառնալով՝ չգիտես՝ ինչով են զբաղվում: Այս ամենը գալիս է պետության ոչ համակարգված գործելակերպից, երբ փաստացի տեղի է ունենում դրամական միջոցների վատնում. գումար ներդնել մեկի վրա, ում հետագա գործունեությունից քո երկիրը որևէ կերպ չի շահելու, անիմաստ է: Արտերկրում կրթվածների կարիքը մանավանդ զգալի է Հայաստանի պետական կառավարման համակարգում, ինչը, մեղմ ասած, չի փայլում իր արդյունավետությամբ: Բայց այս պարագայում էլ ծագում է մեկ այլ՝ հայաստանյան իրողություններից բխող հարց. եթե արտերկրում սովորածները գան ու ամեն մեկը մի-մի պաշտոն գրավի պետական համակարգում, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվելու մեր հայրենական չինովնիկների՝ ոչ այնքան խելացի զավակները, ինչպե՞ս են նրանք, այսպես ասած, պարտակվելու: Հարցն այս թողնում ենք անպատասխան՝ հնարավորություն տալով ընթերոցողին մտորելու մեզ շրջապատող իրականության մասին, ուր արդեն շա՜տ երկար ժամանակ է՝ ոչինչ չի փոխվում:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված