Gucci-ն թողարկելու է աշխարհի քաղաքներին նվիրված պայուսակներ
Այլ
Gucci իտալական նորաձեւության տունը կթողարկի պայուսակների հատուկ շարք՝ նվիրված աշխարհի տարբեր քաղաքների: Այդ մասին ասված է Vogue հանդեսի ռուսական հրատարակության կայքում: Պլանավորվում Է, որ դրանք վաճառքում կհայտնվեն հաջորդ տարվա սկզբին:
Պայուսակները նվիրված կլինեն Տոկիոյին, Հռոմին, Փարիզին, Նյու Յորքին, Շանհային, Դուբային եւ Հոնկոնգին: Դրանք պատրաստվել են դասական քաթանից՝ բրենդի լոգոտիպով եւ տարբերվում են դեկորով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին նվիրված պայուսակը զարդարված կլինի վարդերով, իսկ Տոկիոյինը՝ բալենու ծաղիկներով:
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում: 2015 թվականի հունվարից ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է մոդելագործ Ալեսանդրո Միկելեն:
Նոյեմբերի կեսերին նա International Designer Award միջազգային մրցանակին Է արժանացել դիզայնի բնագավառում:





















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից