«Իրատես de facto». Ձեւավորվելու է նոր կառավարություն. ուզում են «սղացնել» ԲՀԿ-ին
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչեւ Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձեւավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն:
Եվ քանի որ ԲՀԿ-ն եւս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն հաճո կառավարություն, այս անգամ եւս ՀՅԴ-ից կընտրի իրեն հաճոներին, ՀՅԴ-ի ֆոնին էլ կառավարություն «կսղացնի» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս լուրջ լծակներ ունենա 17 թվի խորհրդարանական ընտրություններում: Ու հենց այս «մոտեցումն» է կանգնեցրել նոր կառավարության ձեւավորման գործընթացը, չնայած «բազարները» դեռ շարունակվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից