Հատուցման պահը չուշացավ. ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսան նոր պաշտոն ունի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական հանրաքվեի ակտիվ դերակատարներն իրենց «կյանքը չեն խնայել» որոշակի ակնկալիքների դիմաց: ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հատուցման պահը չուշացավ:
Դեկտեմբերի 16-ին պատգամավոր Մուրադյանի փեսայի պաշտոնի բարձրացում տեղի ունեցավ․ Գեւորգ Սիմոնյանը, ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, նշանակվեց Արարատի մարզային քննչական վարչության պետ:
Նա 2012-ին, հիշեցնենք, հայտնվել էր աղմկահարույց պատմության մեջ՝ Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում ծեծկռտուքի մեջ էր ընկել Արարատի մարզի դատախազ Ս. Նազարպուրի հետ, որին մամուլն անդրադարձել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից