ՍԴ–ն ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի հայցադիմումին պատասխան կտա ընտրություններից մեկ օր առաջ
Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը:
Հայցադիմումը, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Սահմանադրական դատարանը կքննարկի մինչև խորհրդարանական ընտրությունները՝ մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10-ին:
Հայցադիմումի բավարարման դեպքում մայիսի 6-ին կայանալիք քվեարկությունից հետո բոլոր ընտրատեղամասերում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անվանացուցակները, ինչը մեծապես կնպաստի ընտրական գործընթացի մասնակիցների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների հանրային արժանահավատությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում