Գուցե ես էլ կկարողանամ հասնել Ռոնալդուի հաջողություններին. Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողՊիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ չի սահմանափակվի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ունեցած հաջողությամբ:
Սրա հետ կապված ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին և նշել, որ ջանասիրաբար աշխատանքի դեպքում միգուցե իրեն էլ հաջողվի հասնել պորտուգալացու հաջողություններին:
«Գոհ կլինեմ, եթե դառնամ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Ռոնալդուն անհավանական տաղանդ ունի, սակայն նա ջանասիրաբար աշխատել է՝ հաջողության հասնելու համար: Գուցե ես էլ կկարողանամ հասնել նման արդյունքի, եթե քրտնաջան աշխատեմ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հավելենք, որ Օբամեյանգը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղերում դարձել է 18 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու