Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Սպորտային տարին հաջողված եմ համարում. Գաբրիել Ղազարյանը

Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հաջողված է համարում 2015 թվականը սպորտի բնագավառում՝ նշելով, որ երկիրն ունեցել է մի շարք նվաճումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախարարը նշեց տարվա ամփոփիչ ասուլիսում՝ ավելացնելով նաև, որ գլխավոր գնահատականը, սակայն, տալու է հանրությունը:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ կառավարության ֆինանսավորմամբ հանրապետության բազմաթիվ սպորտային մարզադպրոցներ ստացել են անհրաժեշտ գույք, իսկ ծրագիրը 2016-ին կրելու է շարունակական բնույթ:

Խոսելով ֆեդերացիաների հետ համագործակցության մասին՝ նախարարն ասաց, որ ձևավորվել է սերտ փոխգործակցություն, իսկ ֆեդերացիաների գործունեության շուրջ առկա է նկատելի առաջընթաց:

«Օրինակ, թենիսի առաջնությունն այս տարի անցկացվել է Գյումրիում, ինչը մեծացրել է այդ մարզաձևի մասսայականացումը: Յուրաքանչյուր ֆեդերացիա իր աշխատանքն է կատարում. գտնում եմ, որ թերացումները պարզապես չստացվելու արդյունք են: Մի շարք ֆեդերացիաներ մեծ առաջընթաց են գրանցել, օրինակ՝ մարմնամարզության, լողի, հրաձգության: Մասնավորապես, մարմնամարզությունում արդեն իսկ ունենք Ռիո-2016-ի՝ Օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ: Հույս ունենք, որ այս սպորտաձևում կունենանք ևս երկու վարկանիշ: Ակնկալվում է լողում ևս ձեռք բերել մեկ վարկանիշ: Չեմ ցանկանում տարանջատել, իսկ Ֆեդերացիաների աշխատանքների լավագույն գնահատականներն արդյունքներն են»,- ասաց նախարարը:

Միաժամանակ, նա նշեց, որ գալիք տարում ֆեդերացիաներին հատկացվելիք ֆինանսաավորումը չի փոխվելու, նախարարության մի շարք ծրագրերի համար կառավարության հատկացվելիք գումարը, սակայն ավելացել է:

Գաբրիել Ղազարյանը ձեռքբերումների շարքին է դասում նաև Երևանում կիսամարաթոնի անցկացումը, որը ևս կրելու է շարունակական բնույթ: Նախարարը խոստացավ հետագայում շտկել կիսամարաթոնի ընթացքում արձանագրված թերությունները, իսկ միջոցառումը վերածել մարաթոնի:

2015 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ֆեդերացիաներն անցկացրել են ՀՀ 93 առաջնություն, 127 ուսումնամարզական հավաք, մասնակցել են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և միջազգային 147 մրցաշարարերի: 2015-ին ՀՀ հավաքական թիմերի մարզիկները 12 մարզաձևերից (ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշարմարտ, թաեքվանդո, ձյուդո, հրաձգություն, բռնցքամարտ, ծանրամարտ, շախմատ, սամբո, ուշու, մարմնամարզություն, հեծանվային սպորտ) աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 ոսկե, 45 արծաթե և 56 բրոնզե մեդալ, ընդհանուր հաշվարկով 138 մեդալ: Աշխարհի չեմպիոն է դարձել հունահռոմեական ըմբշամարտից Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի չեմպիոն՝ Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտից և Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյից, Արթուր Թովմասյանը դարձել է մարմնամարզությունից Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված