Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Վարդագույն ակնոցների սիրահարը

Վերլուծական

Ինչպես պարզվում է՝ կառավարությունն այդքան էլ անտարբեր չէ մեր ժողովրդի հետագա ճակատագրի նկատմամբ: Կասեք՝ ի՞նչն է մեզ ստիպում նման լավատեսություն ցուցաբերել: Պարզաբանենք՝ կառավարությունում քննարկված ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը: Բանից պարզվում է, որ բոլորիս պատկերացումները, թե Հայաստանի բնակչությունը գնալով կրճատվում է, սին են ու դատարկ: Կասեք՝ խելքներս թռցրե՞լ եք, ի՞նչ է, կպատասխանենք՝ ո՛չ մի նման բան, պարոնա՛յք, մենք առողջ ենք ու ապագայում ցնորվելու ոչ մի նպատակ չունենք: Եթե ձեր մեջ առաջացան կասկածներ՝ մեր կողմից հնչեցվածի վերաբերյալ, ապա խնդրում ենք ծանոթանալ դրա մասին կառավարության կողմից տարածած համապատասխան հաղորդագրությանը: Ինչպես պարզում ենք սույն հաղորդագրությունից, անցկացված խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է որոշ ցուցանիշներ, որոնց համաձայն' Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը գնալով բարելավվում է: Ըստ զեկուցողի՝ Հանրապետությունում ներդրված ծննդօգնության հավաստագրի արդյունքում՝ էապես բարձրացել է ապագա մայրերի առողջապահական վերահսկողությունը, ծննդօգնության հավաստագրի ծրագրի տարեկան ֆինանսավորումը 4 միլիարդ դրամից հասցվել է 7 միլիարդի, ինչի արդյունքում՝ էապես կրճատվել են մայրական և նորածնային մահացության դեպքերը:

Մասնավորապես՝ 2013 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մայրական մահացության 8, իսկ 2015-ին՝ 5 դեպք: 1000 կենդանածինների հաշվով 2011-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս, իսկ 2014-ին՝ 8,7:

Բանից պարզվում է՝ մեր պաշտոնյաները որևէ այլ բանի մեջ այնքան վարժ չեն, որքան՝ իրականությունը կոծկելու, ինչի նպատակով հաճախ ստիպված են լինում դիմել զանազան աճպարարությունների ու հնարքների (այս զեկույցը դրա վառ ապացույցն է): Խնդրում ենք ուշադրություն դարձնել մի կարևորագույն հանգամանքի վրա. նախարարը ներկայացրել է բացառապես այն համեմատությունները, որտեղ ցուցանիշների հստակ բարելավում է նկատվում: Իսկ վատթարացած ցուցանիշների մասին այս զեկույցում, ինչպես կռահեցիք, ակնարկ անգամ չի եղել: Որքան էլ կառավարությունը ցանկանա ինքն իրեն խաբել ու բացառապես ինքնաներշնչման արդյունքում հանգել այն մտքին, թե Հայաստանում ամեն բան լավ է, դժվար թե կարողանա մոլորության մատնել մի ողջ ժողովրդի: Իրականությունն այն է, որ մենք 2015-ին ունենք վատթար արդյունքներ գրեթե բոլոր բնագավառներում. տնտեսությունը խորտակված վիճակում է, իսկ չդադարող արտագաղթն այլևս դարձել է շատերի համար կենսակերպ: Թե առողջապահական ինչ-ինչ տվյալներ ինչպիսի համադրության մեջ կարող են գտնվել դրսում տիրող իրավիճակի հետ, մնում է մշուշոտ: Այս ամենից ուղղակիորեն հետևում է, որ Կառավարությանը երկրում տիրող ժողովրդագրական իրավիճակի ճշգրիտ պատկերը ընդհանրապես չի հետաքրքրում: Հետաքրքրում է միայն աշխատանքի պատրանք ստեղծելը և ձեռքի հետ ինքնագովազդային հաղորդագրություններ տարածելը. մարդիկ սեփական անձերի փիառով են զբաղված, էլ ի՞նչ եք ուզում սրանից առավել: Իսկ փաստերը, որոնք այդքան հմտորեն կոծկվում են մերոնց կողմից, բնավ էլ հուսադրող չեն ու խոսում են ոչ թե առաջընթացի, այլ՝ ճիշտ հակառակի մասին. այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է 30666, ինչը 792-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս նույն ժամանակահատվածում արձանագրվել է մեռելածնության 625 դեպք՝ անցած տարվա 578-ի փոխարեն: Մինչեւ մեկ տարեկան մահացած երեխաների թիվը այս տարի կազմել է 280՝ անցած տարվա 273-ի դիմաց: Տեսնես մեր հարգարժան նախարարը գոնե ինչ-որ կերպ ծանո՞թ է այս թվերին, թե՞ սավառնում է միայն իր կողմից հորինված աշխարհներում, ուր ամեն բան լավ է, հիանալի:

Սարկազմը՝ սարկազմ, բայց կարծում ենք, որ սուտ հորինելիս ոմանք պետք է մի փոքր ավելի իրատեսական լինեն և այնպիսի մի սուտ բստրեն, որ կլինի գոնե ճշմարտանման, որ հավատներս գա, թե չէ որ իրենց մնա, այնպիսի բաներ կպատմեն, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե հեքիաթային Լապլանդիայում ենք ապրում՝ կտրված այս աշխարհի դաժան իրականությունից:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված