«ՀԺ». Աշխարհի «ինադու» թանկանալու է. ԿԲ խորհուրդը սենսացիոն բացահայտում է արել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսով և սահմանել այն 8,25 տոկոս: Իր այս որոշումը հիմնավորելիս ԿԲ խորհուրդը սենսացիոն մի բացահայտում է արել:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև առաջիկա ամիսներին…»,- արձանագրել են ԿԲ-ում:
Այսինքն՝ համաշխարհային շուկայում ապրանքների գները «շարունակական նվազում» են, իսկ Հայաստանում դրանք ոչ թե էժանանում են, այլ պարզապես ավելի դանդաղ են թանկանում: Կենտրոնական բանկը նույնիսկ չի էլ ակնկալում, որ Հայաստանում կլինի գնանկում: Հակառակը. «…առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև ԿԲ նշած քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի»,- արձանագրել է ԿԲ խորհուրդը: Այսինքն՝ աշխարհում ապրանքները կշարունակեն էժանանալ, իսկ Հայաստանում մի քիչ դանդաղ կթանկանան, բայց հետո ավելի արագ կթանկանան:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պետք է տեսականորեն հանգեցնի ՀՀ տնտեսության աշխուժացմանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից