«Ժողովուրդ». Արմեն Գևորգյանի նշանակումը հետաձգվեց
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, և լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար' Նիկոլայ Պատրուշևի փոխարեն: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն այս նշանակումը հետաձգվեց մեկ տարով:
Մանրամասն' թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից