Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Ծառերը՝ մարդկանց ապրուստի միակ միջոց

Վերլուծական

Ամեն տարի՝ ցրտերն ընկնելուն պես, կրկին արդիականանում է անտառների թեման կամ առհասարակ երկրի կանաչապատ տարածությունների խնդիրը: Չնայած գրեթե ամեն տարի ԶԼՄ-ներն ահազանգում են, որ տարեցտարի Հայաստանի կանաչապատ տարածությունները կրճատվում են, բայց իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Ասել, թե պետությունը երկրի կանաչապատ տարածքներն ավելացնելու ուղղությամբ «մատը մատին չի տալիս», սխալ կլիներ, քանի որ օրինակ՝ միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ 2004-2014 թթ. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 31,500 հեկտար տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել: Այս հարցում պակաս ակտիվ չեն ոչ պետական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնք մեծապես մտահոգ են մեր երկրի բնապահպանական խնդիրներով՝ նույնիսկ շատ ավելի, քան հայրենի կառավարությունը: Այսպես. 2015 թվականի ամռանը «Գլոբալ» էկոլոգիական հիմնադրամի կողմից հաստատված' «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը՝ հյուսիսարևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2015-2019 թթ. Լոռու և Տավուշի մարզերում վերականգնման աշխատանքներ իրականացնել 4600 հեկտար անտառային տարածքներում:

Թվերը՝ թվեր, բայց նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ Հայաստանում անտառապատ տարածքները տարեցտարի կրճատվում են: Շատ մասնագետներ նույնիսկ ահազանգում են, թե անտառները կորցնելով՝ մենք կորցնում ենք էկոհամակարգերը, ինչը վերականգնելը բավական բարդ խնդիր է: Ուստի՝ այսօրվանից պետք է ամեն ինչ անել՝ գլոբալ տաքացման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Այսպիսով՝ ի՞նչ վիճակում են այսօր Հայաստանի անտառները, և, ընդհանրապես, հնարավո՞ր է, որ անփույթ ու անտարբեր վերաբերմունքի արդյունքում՝ մեր երկիրը ապագայում կանգնի դրանք կորցնելու վտանգի առջև:

Այն, որ Հայաստանը դասվում է սակավանտառ երկրների շարքին, որտեղ անտառապատվածության ցուցանիշը չի գերազանցում 11,2 %-ը, արդեն իսկ բացասական գործոն է, որը տալիս է մեզ առիթ՝ լրջագույնս մտահոգվելու համար: Մենք մտահոգվում ենք, իսկ ահա պատկան պետական կառույցները երևում է՝ ոչ: Նման հոռետեսական տրամադրությունների առիթ է տալիս վիճակագրությունը, որի համաձայն՝ Հայաստանը տարեցտարի է՛լ ավելի է անապատանում: Իրավիճակը շտկելու համար առաջին հերթին պետք է ավելացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները: Դրանք իրականացնելու համար, սակայն, ֆինանսներ են հարկավոր, բայց հիմնականում դրանք կա՛մ չկան, կա՛մ էլ չեն տրամադրվում, տրամադրվելու դեպքում էլ, որպես կանոն, փոշիացվում են: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն անտառների պահպանման հարցը շատ ավելի գլոբալ խնդիրների հետ է կապված, քան առաջին հայացքից կարելի էր ենթադրել. եթե երկրում առկա է գործազրկություն, եթե էներգակիրների գինը շատ բարձր է, ապա մեղադրել հասարակներին ջերմության կամ ապրուստի այլընտրանքային աղբյուրներ որոնելու մեջ, անարդար կլիներ: Հարցն այն է, որ մենք համայնքների բնակիչների համար պետք է այլընտրանքային եկամտի աղբյուրներ ստեղծենք, այն մարդկանց համար, ովքեր ներգրավված են ապօրինի անտառահատումների գործողություններում: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ կարողանան այլ էներգակիրներ, օրինակ՝ գազ, արևային էներգիա օգտագործել: Շատ հաճախ համայնքում կա գազ, բայց մարդիկ շարունակում են փայտ վառել, քանի որ այն ավելի էժան է: Ստացվում է մի ամբողջ շղթա, որտեղ մի խնդիրը մյուսի լուծմամբ է պայմանավորված: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բնապահպանական հարթության վրա գտնվող խնդիրների բնույթն ու քանակը երկրում սոցիալ-տնտեսական առկա վիճակի լավագույն բնութագրիչներից մեկը կարելի է համարել, ինչն աներկբայորեն փաստում է, որ հայաստանյան հասարակության հիմնական շերտը շարունակում է գտնվել սոցիալական ամենացածր մակարդակի վրա, որից բարձրանալու հեռանկարը այդպես էլ մնում է մշուշոտ. ոչինչ, ծառերի «ջանը սաղ լինի», կվառենք, կապրենք, ի՞նչ է էղել որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աչքն էլ լույս …

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված