Սեյրան Օհանյանը մասնակցում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր' համագործակցության տարբեր ուղղություններով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից