Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Սևանում և Վարսերում կատարված ճանապարհաշինական աշխատանքներին (տեսանյութ)

Հայաստան

Սևան քաղաքում և հարևան Վարսեր համայնքում Նոր տարին դիմավորում են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներով: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այստեղ հիմնանորոգվել են 3.6 կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, դեկտեմբերի 22-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վերակառուցված ճանապարհներից առաջինը քաղաքի արևելյան մասը կապում է Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղուն: Երկրորդն սկսվում է Սևան քաղաքի հրապարակից, անցնում է Վարսեր համայնքով և միանում Սևան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհին: Հիմնանորոգումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Ճանապարհները սպասարկում են շրջակա համայնքների 26 100 բնակչի:

«Անկախությունից հետո Սևան քաղաքում նման ծավալի լայնամասշտաբ աշխատանքներ չէին կատարվել: Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: 2016-ի մասով էլ նախարարն արդեն հանձնարարություն տվեց ԾԻԳ-ին։ Չէր իրականանա այս ծրագիրը, եթե չլիներ տրանսպորտի և կապի նախարարի ամենօրյա հետևողական աշխատանքը»,-նշել է Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նորակառույց ճանապարհի բացումը Վարսեր համայնքում իսկական համագյուղական տոնի է վերածվել: Այստեղ Գագիկ Բեգլարյանին դիմավորել են աղ ու հացով: Վարսեր համայնքի ղեկավարի խոսքով, մինչև վերանորոգումը գյուղի ճանապարհը գրեթե անանցանելի էր. քայքայված էր երթևեկելի մասի պատվածքը, որոշ տեղերում այն ընդհանրապես բացակայում էր: Կարգավորված չէր նաև ջրահեռացման համակարգը, անբարեկարգ էին մայթերը, բացակայում էին ճանապարհային նշանները: Հիմա արդեն վարսերցին ճանապարհի խնդիր այլևս չունի:

Վարսեր համայնքում ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև երկաթգծի վրայով անցնող կամուրջը, գյուղի մանկապարտեզ, գյուղապետարան և դպրոց տանող ճանապարհը: Վարսեր համայնքի դպրոցի տնօրեն Աղասի Մեսրոպյանը նշել է. «Մեր աշակերտները մինչև հասնում էին դպրոց՝ դասի, ցեխի մեջ կորում էին։ Ճանապարհներն ահավոր վիճակում էին։ Հիմա դպրոցի ճանապարհը դարձել է հաճելի»: Գյուղացիները հիշել են' վերջին անգամ Վարսեր համայնքի ճանապարհները հիմնանորոգվել են խորհրդային տարիներին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհները կառուցվել են որակով և երկար կծառայեն համայնքի բնակիչներին: Առաջիկայում ևս Սևան քաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական ծրագրեր: «Այսօր մենք ստացել ենք շատ որակյալ ճանապարհ։ Ինձ թվում է՝ Սևան քաղաքի բնակիչները պետք է շատ ուրախ լինեն։ Մենք կարողացանք հասցնել և կատարել Հանրապետության Նախագահի հանձնարարականը»,- նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ճանապարհների հանդիսավոր բացումից հետո Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը համայնքի ավագանու որոշմամբ նախարար Գագիկ Բեգլարյանին շնորհել է «Սևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, ծագումով սևանցի, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանին՝ «Տարվա սևանցի», իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանին՝ «Սևան քաղաքի բարեկամ» կոչումները:

Ճանապարհաշինարարները հիմնանորոգել ու նոր տեսքի են բերել նաև Սևան քաղաքի հրապարակը, որը կրում է Արցախյան պատերազմի մասնակից Վլադիմիր Կարապետյանի անունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված