Նշանակումներ Կենտրանական բանկում
Հայաստան
Սերժ Սարգսյանն այսօր մի քանի հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրերից մեկով Արմենակ Դարբինյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
Մեկ այլ հրամանագրով Արկադի Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ' մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ' վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը