Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը 

Վարուժան Սուքիասյան. «Պետք է աշխատենք ուժերի լարումով և հասնենք առավելագույն արդյունքի»

Սպորտ

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ պաշտոնական կայքի հարցազրույցը Վարուժան Սուքիասյանի հետ:

- Պարոն Սուքիասյան, այսօր պարզ դարձավ, որ Դուք ճանաչվել եք Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ: Ընդունեք մեր շնորհավորանքները: Այս տարին Ձեզ համար հաջողված համարո՞ւմ եք:

- Շնորհակալություն շնորհավորանքների համար: Որոշակի առումով, իհարկե համարում եմ: Նախ, ես որոշակի հաջողություններ ունեցա «Արարատում», երկրորդ՝ նշանակվեցի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինչը շատ պարտավորեցնող է և ծանր բեռ է, բայց պետք է աշխատենք ուժերի լարումով և հասնենք առավելագույն արդյունքի:

- Այս տարի որոշակի ընդմիջումից հետո վերադարձաք ֆուտբոլային գործունեության՝ գլխավորելով Երևանի «Արարատը»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի առաջնությունում և «Արարատում» այս տարիների ընթացքում:

- Կարծում եմ՝ այս տարի մրցակցությունն ավելի մեծ է, և մի քանի թիմեր կարող են մասնակցել չեմպիոնական մրցավազքին: Ինչ վերաբերում է«Արարատին», այն ժամանակ աշխատանքն ավելի քիչ էր, որովհետև ավելի վարպետ տղաներ էին խաղում, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ էր: Ներկայիս թիմում աշխատանքն ավելի շատ է՝ ֆիզիկական, հոգեբանական պատրաստության և մարտավարության առումով: Տղաներն ինձ հավատացին և որոշակի առաջընթաց եղավ, չնայած, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու:

- Տարեվերջին ստանձնեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ պահից սկսած՝ աշխատանքներ տարվե՞լ են:

- Իհարկե, տարվել են: Դիտարկում ենք նոր ֆուտբոլիստների՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ արտերկրում հանդես եկող, ձևավորում ենք հավաքականի մարզչական շտաբը, բանակցություններ են վարվում ընկերական խաղերի շուրջ:

- Այդ դեպքում հերթով անդրադառնանք Ձեր նշած կետերին: Կարո՞ղ եք նշել Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախորդ մարզիչների օրոք չեն հրավիրվել հավաքական, բայց այժմ դիտարկվելու են որպես հավաքականի թեկնածուներ:

-Իհարկե, կարող եմ: Արտակ Եդիգարյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան: Սա վերջնական ցուցակ չէ, և մենք անընդհատ հետևելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Արտերկրում նույնպես ունենք ֆուտբոլիստներ, որոնք մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

-Կարևորո՞ւմ եք ընկերական խաղերում ուժեղ մրցակիցների հետ հանդիպելը, թե՞ ավելի կարևոր է այդ խաղերում տեսնել հավաքականի պոտենցիալ նորեկներին և ավելացնել խաղակցվածությունը:

-Կարևորում եմ թե՛ ուժեղ մրցակիցների հետ խաղալը, որի շնորհիվ ֆուտբոլիստները կբարձրացնեն իրենց խաղամակարդակը, թե՛ այն, որ խաղերի ընթացքում հնարավորություն կունենանք գործի մեջ տեսնել բոլոր նորեկներին:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորությունները ԱԱ-2018 ընտրական խմբում՝ հաշվի առնելով, որ չկան ընդգծված գրանդներ, բայց չկան նաև ակնհայտ թույլ հավաքականներ:

-Միանշանակ ուժեղ և հավասարազոր խումբ է, որտեղ ընդգրկված թիմերից երկուսը մասնակցելու են Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին, բայց վախենալու ոչինչ չկա, պետք է պայքարենք և ձգտենք նախաձեռնությամբ ֆուտբոլ խաղալ:

- Մի փոքր խոսենք տակտիկական նրբություններից: Դուք ընտրում եք տակտիկական որոշակի դասավորություն և ըստ այդ սխեմայի հրավիրում եք ֆուտբոլիստների՞, թե՞ ընտրում եք դասավորությունը՝ ելնելով Ձեռ ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների հնարավորություններից:

-Բնականաբար, առաջնորդվում եմ այն ֆուտբոլիստների հնարավորություններով, որոնք այդ պահին գտնվում են իմ տրամադրության տակ, բայց շատ կարևոր է նաև վերլուծել մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, ընտրած մարտավարությունը, բոլոր թիմերն էլ ունեն տնային և արտագնա տարբերակներ:

-Արդեն երկրորդ անգամ եք գլխավորում Հայաստանի հավաքականը: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը խաղում էր 1 ընդգծված հարձակվողով և մեկ ենթահարձակվողով: Հիմա գրեթե բոլոր թիմերը խաղում են 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ավելի օպտիմալ:

-Այն ժամանակ ես առաջինն էի Հայաստանում, որ կիրառեցի հենց Ձեր նշած 4-2-3-1 մարտավարությունը՝ խաղալով 2 հենակետայինով: Այդ դիրքում խաղում էին Ռոմիկ Խաչատրյանն ու Արթուր Ոսկանյանը, իսկ երբեմն նաև Կարեն Դոխոյանը: Եկեք չշտապենք, քանի որ մեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե որ տակտիկական դասավորությունն ավելի օպտիմալ կլինի հավաքականի համար:

-Ինչ կմաղթեք Ամանորի հետ կապված:

-Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ, ցանկանում եմ, որ նեցուկ լինենք մեր հավաքականին, լինենք մեր ֆուտբոլի կողքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաները
Ամենադիտված