Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը հնարավոր է ներկայացվի «Օսկարի»

Գիտություն և Մշակույթ

«Շարմ Հոլդինգը» հնարավոր է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի' Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացնի «Օսկարի»: Այս մասին «Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 24-ին ֆիլմի' լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ցուցադրությունից հետո տեղեկացրեց «Շարմ Հոլդինգ»-ի կոորդինատոր Մարինա Վարդանյանը:

«Ֆիլմին սպասում է երկար ճանապարհ, նաև փառատոնային: Չեմ ուզում փակագծերը բացել: Այն «Օսկար»-ին ներկայացնելու մտադրություն կա: Ֆիլմը կդիտեն Հայաստանում և Ղարաբաղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Մարինա Վարդանյանը:

Ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը կինոնկարն, իր բնորոշմամբ, սարսափելի պատասխանատվության զգացումով է արել:

«Փորձում էի քիչ խոսել: Գործ ունեի մի մարդու հետ, որն ըստ ֆիլմի, մեր հայոց խիղճն է եղել, և որի վերադառնալու խնդիրն ունենք այսօր: Մենք խնդիր ունենք վերադառնալու կոմիտասյան արժեքներին: Ես գնահատական չեմ կարող տալ: Ես իմ ստեղծագործական կյանքում եթե խնդիր եմ դնում, հասնում եմ դրան: Ես մի տաղանդ ունեմ' կարողանում եմ իմ շուրջ համախմբել տաղանդավոր, նվիրյալ, հետաքրքիր մարդկանց»,- նշեց նա:

Վիգեն Չալդրանյանի խոսքով' նա միշտ փորձել է մտավորականների մասին խոսել իր ֆիլմերում:

«Ինձ հետաքրքիր է մտավորականը, ով ձևավորում է ազգի դիմագիծը, տեսակը. այս անգամ թող գրող լինի, ինչու ոչ: Այս ֆիլմի սցենարի վրա Ռուբեն Հովսեփյանն է աշխատել, հետաքրքիր ձեռագիր է բերել իր հետ»,- շեշտեց նա:

Չալդրանյանը փաստում է' ֆիլմում կային վավերագրական կադրեր:

«Ես փորձում էի պահել վավերագրությունը, իմպրովիզներ են արվել: Կոմիտասին այսօր պետք է փնտրենք մեր մեջ: Մենք պետք է լինենք Կոմիտասի ժառանգորդները: Կինոյում որպես փիլիսոփայական կատեգորիա վերցված էր Կոմիտասի լռությունը, և դրա շուրջն էր ծավալվում ամեն ինչը»,- հավելեց նա:

Չալդրանյանը հույս ունի, որ ֆիլմը հետաքրրքություն կարթնացնի և ոչ միայն հայ, այլև օտար հանդիսատեսի վրա պետք է ազդեցություն ունենա:

«Ես լավագույն արտադրողներից մեկն եմ, միշտ գլուխ եմ գովում, որովհետև չպետք է թողես գործը թթվի, պետք է կարողանաս արագ ասելիքդ հասցնես: Մեկ տարի են տևել աշխատանքները: Բյուջեն շատ համեստ է, բայց չեմ տրտնջացել: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից հատկացվել է 50 մլն դրամ, 35 մլն դրամ էլ Մշակույթի նախարարությունն է տրամադրել: Գումարած' բազմաթիվ օգնողներ ենք ունեցել»,- շեշտեց նա:

Վիգեն Չալդրանյանը Համազգային պետական թատրոնում տեղի ունեցած «Համլետ»-ի պրեմիերայից հետո որոշել էր, որ գլխավոր դերը պետք է Վարդան Մկրտչյանը խաղա: Դերասանի հարսանյաց ծեսին հենց հայտարարվեց, որ հենց նա է խաղալու ֆիլմում: Վարդան Մկրտչյանի խոսքով' ֆիլմը սպասված էր:

«Այսօր առաջին ցուցադրումն էր, ֆիլմը պատկանում է հանդիսատեսին: Ես պիտի կարոտեմ այն պահերը, երբ մենք մաեստրոյի հետ աշխատում էինք ամենատարբեր վայրերում, փորձում էինք հասկանալ մտավորականի այն տեսակին, որի կարիքը կա»,- նշեց նա:

Դերասանուհի Անի Ղազարյանը Սոնայի դերի համար սափրել է գլուխը:

«Դժվար չէր գնալ զոհողությանը, որովհետև հասկանում էի' ինչի համար եմ անում: Իմ առաջին դերն է մեծ կինոյում: Ստանալ առաջարկը պարոն Չալդրանյանից, ճիշտ սկիզբ է, չգիտեմ, թե ինչպես կընթանա իմ հետագա գործունեությունը»,-նշեց նա:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանի' Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա սևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով' հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկո ւսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Կինոնկարը դեկտեմբերի 25-ից հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին: Դրամայի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը և ուրիշներ:

Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը:

Կինոնկարի պրոդյուսերներն են Վիգեն Չալդրանյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը: Գործադիր պրոդյուսերն է Սահականուշ Սահակյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված