Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը 

Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը բարձրացրեց մեր հեղինակությունը

Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2015 թվականը:

- Իհարկե տարին շատ հագեցած էր: Ունեինք երեք կարևորագույն միջոցառում՝ Եվրոպական խաղերը Բաքվում, ՀԱՕԿ-ի 25-ամյակը և մարզաշխարհի համար կարևոր «Օլիմպավան»-ի բացումը: Կյանքը ցույց տվեց, որ Բաքվի խաղերին մեր մասնակցությունը շատ տեղին էր: Այդ խաղերը մեր երկրի հեղինակությունը բարձրացրեցին ավելի բարձր մակարդակի: ՀԱՕԿ-ը, ՄՕԿ և ԵՕԿ-ի կարևորագույն անդամներից մեկն է: ՀԱՕԿ-ի 25-ամյակի ժամանակ բոլորս տեսանք, թե ինչ պատկառելի մարդիկ էին հավաքվել: Այս ամենը խոսում է ՀԱՕԿ-ի կշռի բարձրացման մասին: «Օլիմպավան»-ը պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված ավան է: Այն վերջնական շահագործման կհանձնվի 2016 թվականի հունիս ամսին:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցաշրջան 2015-ը և գո՞հ եք, արդյոք արդյունքներից:

- Միանշանակ ասել, թե գոհ ենք՝ իրական չի լինի: Բայց եղան պահեր, ինչպես օրինակ մարմնամարզությունում, որտեղ մեզ համար սպասելի արդյունքներ գրանցեցինք: ՀԱՕԿ-ն այս տարվան նայում է երկու ուղղությամբ՝ առաջինը՝ օլիմպիական վարկանիշ ձեռքբերելն էր, և մենք հիմա ունենք 11 վարկանիշ, բայց հաջորդ տարի ևս 15 վարկանիշի ակնկալիքներ ունենք: Եթե ունենաք 25-26 վարկանիշ, այդ ժամանակ գոհ կլինենք:

Պարոն Ռոստոմյան, ասել եք, որ այլևս «սպիտակ քարտերից» չենք օգտվելու: Կլինի՞ արդյոք Ռիոյում «սպիատկ քարտ»:

- Ես հիմա էլ եմ այդ մտքին հակված, որ սպիտակ քարտերից չօգտվենք: Սակայն կա գործկոմ, որի նիստի ժամանակ կքննարկվի այդ հարցը: Եթե մարզիկն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չի կարողանում վարկանիշ ձեռք բերել, ապա Օլիմպիական խաղերին կմասնակցի Կուբերտենի կարգախոսով՝ կարևորը մասնակցությունն է: Եթե այդ ամենը վերաբերեր ձմեռային Օլիմպիական խաղերին, ապա մենք կօգտվեինք սպիտակ քարտերից:

- 2016-ը օլիմպիական տարի է, նախապատրաստական ի՞նչ փուլ եք անցնելու:

- Նախապատրաստական առումով երկու ուղղությամբ ենք աշխատում: Այն մարզիկները, ովքեր արդեն ուղեգիր են նվաճել, բնականաբար, նրանց համար այլ ծրագիր ունենք, իսկ նրանք, ովքեր դեռ չունեն վարկանիշ, կաշխատեն այլ ծրագրով: Բոլոր մարզաձևերի հետ առանձին ենք աշխատում: Հանդիպել եմ մարմնամարզության և ծանրամարտի ֆեդերացիաների հետ: Քննարկել ենք «Ճանապարհ դեպի Ռիո» ծրագիրը: Մարմնամարզության ֆեդերացիայի ֆինանսները քիչ են և ՀԱՕԿ-ը՝ նախագահի գլխավորությամբ, իր վրա է վերցրել ծախսերը: Վերջին ուսումնամարզական հավաքը այդ ֆեդերացիանները կանցկանցնեն Ռիոյում:

- Ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո մենք հասկացանք, որ բավականին հզոր հակառակորդներ ունենք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Անակնկալ չէ, որ ունենք հզոր մրցակիցներ: Այն երկրները, որոնք միշտ «տոն են տվել» ծանրամարտում, շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Ի ուրախություն մեզ, մեր երիտասարդները ցույց տվեցին, որ ունակ են բարձր պահել Հայաստանի պատիվը: Պետք չէ մոռանալ, որ մեր մարզիչների առջև դրված է եղել մի խնդիր՝ հնարավորինս շատ վարկանիշ ձեռք բերել: Երբ Տիգրան Մարտիրոսյանի չնախատեսված 0-ն եղավ, պետք էր զգուշությամբ մոտենալ և ռիսկի չդիմել: Եթե չլիներ Տիգրանի զրոն, ապա մենք ավելի ապահովված կլինեինք: Բայց նրանք ցույց տվեցինք, որ եթե աշխարհի առաջնությունում զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը, ապա կարող են Օլիմպիական խաղերում պայքարել մեդալների համար:

- Խոսեցիք ծանրամարտից, քննարկե՞լ եք արդեն, թե ովքեր են լինելու մասնակիցները:

- Սա սպորտ է, և հաստատ անուներ չենք կարող տալ, մասնավորապես ծանրամարտում: Ցանկը հետևյալն է՝ այն ծանրորդները,ովքեր մասնակցել են աշխարհի առաջնությանը և նրանց կմիանա Աղասի Աղասյանը, Սմբատ Մարգարյանը: Իսկ կանանց մոտ' Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը և Իզաբելլա Յայլյանը: Հիմնականում հենց այս թիմն է նախապատրաստվելու: Իմ կարծիքով' Սոնա Պողոսյանը 2020 թվականին բավականին լուրջ արդյունքներ է գրանցելու: Այդ պահին, ով լավագույն մարզավիճակում կլինի, նա էլ կմեկնի Խաղերին:

- Ամփոփելով մարզական տարին' ո՞րն եք համարում տարվա հիասթափությունը:

- Հիասթափությունը վատ բառ է: ՀԱՕԿ-ում այդ բառը չկա: Սպասելիքներ կային մի քանի մարզաձևերից, սակայն չարդարացան: Մասնավորապես՝ բռնցքամարտը: Սակայն ես վսհատ եմ՝ բռնցքամարտը դեռ իր ներուժը ցույց կտա: Նշեմ, որ նրանց համար դժվար է լինելու 2016 թվականին վարկանիշ ձեռք բերելը: Մի մրցաշարը Բաքվում է՝ «մեր սիրելի Բաքվում», իսկ մյուսը՝ Ստամբուլում: Մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրանց: Իմ ներքին համոզմամբ՝ Կարեն Աղամալյանը կկարողանա վարկանիշ բերել: Ճիշտ որոշում էր ֆեդերացիայի կողմից նրան՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը:

- 2015 հարուստ էր համագործակցության առումով: Թե' Դուք, թե' ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության նոր կապեր եք հաստատել: Խնդրում եմ բացել չակերտները:

- Բացի ԱՊՀ երկրներից, այս տարի սկսել ենք համագործակցել նաև եվրոպական երկու երկրի հետ՝ Իտալիա և Ֆրանսիա: Վստահ եմ, մոտ ապագայում այն իր արդյունքները կտա: Նրանք համատեղ հավաքներ կանցկանցնեն:

- Հայտնի դարձան Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Ինչո՞ւ նրանց շարքում չկային Հենրիխ Մխիթրայանը և Լևոն Արոնյանը:

- Լավագույն 10-ը որոշել են մարզական լրագրողները, և ես հարգում եմ այդ որոշումը: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես համամիտ եմ այդ 10-ի հետ: Հենրիխ Մխիթարյանը և Լևոն Արոնյանը մեծ մարզիկներ են, բայց լավագույն 10-ը որոշելը տարվա մարզական հաջողությունների ամփոփումն է: Չեք կարող ինձ համոզել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ հաջողություններ է ունեցել այս տարի: Հենրիխ Մխիթարյանը լավ ֆուտբոլ է խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ում, նա բարձր է պահում «Բորուսիա»-ի մարզական պատիվը: Եթե լիներ հանդիսատեսի համակրանք մրցանակը, ապա ես ինքս կքվեարկեի: Պետք չէ ամեն տարի այս հարցը դարձնել լայն քննարկման թեմա:

- Արդյո՞ք Հարություն Մերդինյանն արժանի չէր ավելի բարձր հորիզոնականի:

-Իհարկե, Հարություն Մերդինյանը մեծ բան արեց մեր երկրի համար: Եթե Միհրան Հարությունյանն այդ մեդալը նվաճեր Սերբիայում կամ այլ երկրում, ապա նա 10-ի մեջ պետք է լիներ այլ հորիզոնականում, բայց մի մոռացեք, թե նա որտեղ է այդ մեդալը նվաճել: Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը ոչ պակաս արդյունք է գրանցել, քան աշխարհի չեմպիոնը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաները
Ամենադիտված