«Ժողովուրդ». Հերթական աղմկոտ դեպքը. մի խումբ դատապարտյալներ Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ են պատվիրել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդը» պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան:
Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմից կազմակերպված հանցագործություննների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից ոմանք ինչ ցանկանում, անում են, իսկ իրավապահներն ընդամենը հերթական հանցագործության դեպքն են արձանագրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից