Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Ո՞ւմից պակաս տղա ա...

Վերլուծական

Ինչ ուզում եք՝ ասեք, սակայն պետք է խոստովանել, որ սահմանադրական վերջին հանրաքվեն շատերի խաղաքարտերը, այնուամենայնիվ, խառնել է: Բանից պարզվում է, որ դրա վերաբերյալ ԱՄՆ կողմից հնչեցրած գնահատականները ոչ միայն բարոյական վնաս հասցրեցին մեր իշխանավորներին, այլև սպառնում են վերածվել շատ կոնկրետ ու շոշափելի պատուհասի. Ամերիկան հիասթափված է, իսկ դա նշանակում է Արևմուտքից հոսող զանազան դրամաշնորհների ու վարկերի՝ եթե ոչ իսպառ դադարեցում, ապա գոնե դրանց էական կրճատում:

Եվ ահա, արի ու տես, որ այս ողջ պատմության մեջ գլխավոր տուժող կողմերից մեկը կարող է դառնալ ոչ այլ ոք, քան նույն ինքը՝ Դավիթ Հարությունյանը, որը, ինչպես գիտենք, 2014թ-ից զբաղեցնում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը. միանգամայն իրական է դարձել վտանգը, որ ԱՄՆ կողմից խոստացված 750 հազար ԱՄՆ դոլար գումարը, որ հատկացվելու էր ՀՀ վարչապետին կից՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին աջակցելու համար,այդպես էլ կարող է խոստում մնալ, ինչի արդյունքում՝ մի քանիսը կարող են «տակ տալ» իրենց նախատոնական հաշվարկներում: Բայց մինչ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հստակ ազդանշաններ է ուղարկում մերոնց, թե ԱՄՆ-ը չի վճարի նախապես խոստացած գումարը, եթե կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը տեսանելի չլինեն, վերջինս որոշել է՝ ինչ էլ լինի, ամեն գնով հասցնել ստանալ ԱՄՆ կողմից խոստացած փողը: Բանից պարզվում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության տարեվերջյան նիստին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանի կառավարության աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների հաշիվ՝ ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ կնքված «Օժանդակություն՝ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի իրականացման և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու համար: Այս ամենում ամենահետաքրքրականն այն է, սակայն, որ գումարը տնօրինելու է ՀՀ կառավարության աշխատակազմը՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Սույն համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել 750 հազար դոլարի ֆինանսական օժանդակություն 1 տարվա համար՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու նպատակով: Դավիթ Հարությունյանն էլ,իր հերթին, խոստանում է՝ որոշման ընդունումը կապահովի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից օժանդակվող ծրագրին տրամադրվող գումարի «նպատակային շրջանառությունը»:

Կարո՞ղ եք ասել մեզ, թե, օրինակ, հատկապես ումից է պակաս Դավիթ Հարությունյանը, որևէ մեկդ կարո՞ղ եք հստակ փաստարկված պատասխան տալ այս հռետորական հարցին: Մարդն ի ծնե բոլոր տվյալներն ունի՝ որևէ մեկից հետ չմնալու համար. երիտասարդ է, չափազանց խելացի, հմուտ՝պետական կառավարման գործում: Այսքանից հետո էլ ո՞ւմ լեզուն կպտտվի մի «թթու» խոսք ասել Հարությունյանի հասցեին: Ո՛չ, մեզ լա՛վ հասկացեք, մենք նույնպես չենք պատրաստվում արատավորել մարդու անունը, ուղղակի ակամա տարակուսանքների մեջ ենք ընկել, թե որն է այն ջերմեռանդության պատճառն ու բուն շարժառիթը, որը ստիպում է մեր հերոսին էս նեղ-մաջալին նախագծել նախագծեր ու հապճեպ կերպով հարազատ Կառավարության դատին հանձնել դրանք: Հանկարծ մի մեղավոր միտք ծագեց մեր ոչ լուսավոր ուղեղներում. իսկ ի՞նչ, եթե այս ամենը ընդամենը փոքրիկ խորամանկություն է, պստիկ, բայց ճստիկ հնարք, որի իրական նպատակը ոչ թե երկրում արմատացած կոռուպցիան արմատախիլ անելն է, այլ դրա քողի ներքո մի քանի հարյուր հազար դոլար գրպանելը: Խնդրում ենք մեզ էլ ըմբռնեք, մենք ոչ մեկին աններելի հանցանքների մեջ չենք զրպարտում, քավ լիցի, պարզապես մեզ շրջապատող իրականությունն այնքան դաժան է ու քստմնելի, որ կասկածելի են թվում նույնիսկ ամենալուսավոր ու փայլուն նախաձեռնություններն ու մտքերը, հատկապես նրանք,որոնք ծագում են մեր չինովնիկների փայլուն ուղեղներում:

Մնում է պարզապես հույս հայտնել, որ Դավիթ Հարությունյանը չի դրժի իր խոստումն ու մինչև վերջ հավատարիմ կմնա համամարդկային արժեքներին, հակառակ պարագայում՝ ստիպված կլինենք ամրագրել՝ մեր անբարեխիղճ չինովնիկական աստղաբույլը համալրվեց ևս մեկով…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված