Վրաստանի նախագահը հավանություն տվեց վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը:
«Ես պաշտպանեցի ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողությունը, այնպես Էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հենց որ այն ինձ ներկայացրեցին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից