Սկանդալ՝ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականում. մարզիկները կարող են ցմահ որակազրկվել
Սպորտ
Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Հավաքականը Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից կարող է զրկվել մարզիկների կողմից խթանիչ օգտագործելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը:
Ադրբեջանցի ծանրամատիկներ Վալենտին Խրիստովի, Էլհան Ալիգուլուզադեի, Սիլվիա Անգելովայի, Ինթիգամ Զաիրովի և Դադաշ Դադաշբեյլիի Ֆիրուդին Գուլիևի՝ խթանիչ օգտագործելու վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները դրական են եղել:
A թեստի դրական արդյունքներից հետո կանցկացվի նաև B թեստ, և եթե դրա արդյունքները ևս լինեն դրական, ապա մարզիկները ցմահ կորակազրկվեն և չեն մասնակցի 2016 թվականի Օլիմպիական խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու