Էմիր Կուստուրիցան ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ
Հայաստան
Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերին: Ճանաչված ռեժիսորը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Նա նաև ջրեց Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում գտնվող իր ծառը:
Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Այն կազմակերպել է «Մեցցո Փրոդաքշն»-ը:
Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն, այդ թվում՝ Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի անդամ:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը