Փոքր օբյեկտներ կառուցողները կազատվեն պարտադիր լիցենզավորման պահանջից
Հայաստան
Գալիք տարվա հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն ազատված կլինեն պարտադիր լիցենզավորման պահանջից, ինչը շուրջ 40 տոկոսով կէժանացնի շինարարության ծախսերը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Քաղաքաշինության ոլորտում օրենսդրական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, որը վերաբերում է փոքր օբյեկտներին պարտադիր լիցենզավորման պահանջներից ազատելուն: Մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ այս մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, և մինչ այս այդ հարցը մոտ 40 տոկոսով թանկացնում էր շինարարությունը: Հիմա արդեն այդ օրենսդրական փոփոխության միջոցով այդ խնդիրը լուծված է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քաղաքացին պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրման սխեման և շինարարության իրավունք ստանա:
Նախարարը հավելեց, որ Հայաստանում 226 կիսավարտ շինություն կա: Նախարարության գերակա խնդիրների մեջ է մտնում մշակել և գերակա ծրագրեր ներկայացնել այդ շինությունների ճակատագրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը