Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» 

Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում

Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որի օրակարգային առաջին հարցով տեղի է ունեցել խորհրդի նախագահի ընտրություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է վարչապետ Աբրահամյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հովիկ Աբրահամյանը միաձայն վերընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ առաջիկա 5 տարիներին միասին կշարունակեն իրականացնել ՀՊՏՀ-ի արդյունավետ գործունեությանն ու հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2015 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2015 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Անցնող տարում ՀՊՏՀ-ն դարձել է Եվրասիական համալսարանների ասոցիացիայի անդամ, կնքվել է միջազգային 17 պայմանագիր: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2016 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները:

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2015 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2015 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2016 թ. բյուջեն:

Ամփոփելով խորհրդի աշխատանքները՝ վարչապետը նշել է, որ որակյալ կադրերի պատրաստման, համալսարանի մրցունակության և հեղինակության բարձրացման համար բուհի ղեկավարության և աշխատակիցների ջանքերն արդյունավետ են եղել: «Համաշխարհային տնտեսական զարգացումներն առաջադրում են նոր խնդիրներ, որոնց լուծման, երկրների տնտեսությունների ուժեղացման համար անհրաժեշտ է ունենալ բարձրորակ կրթությամբ մասնագետներ: Այս առումով ՀՀ կառավարությունը նույնպես կարևորում է բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործը, որը վստահված է նաև ձեզ՝ հարգելի համալսարանականներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանն իր ներուժով պետք է աջակից լինի կառավարությանը՝ տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Այս առումով, գործադիրի ղեկավարը գովելի է համարել այն, որ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների կողմից դարձել են հետազոտության թեմաներ: «2015թ. Տնտեսագիտական համալսարանում շարունակվել է բարեփոխումների և զարգացման քաղաքականությունը: Կրթության որակի բարելավումը, գիտահետազոտական աշխատանքների շարունակումը, աշխատակիցներին և ուսանողներին հասցեագրված սոցիալական քաղաքականությունը, միջազգային կապերի աշխուժացումը, տեխնիկական վերազինումը, ուսանողների հաջողությունները տարբեր ոլորտներում փաստում են, որ համալսարանը տարեցտարի զարգանում և մրցունակ է դառնում: Կրթության որակի բարելավման ուղղությամբ կատարված քայլերից կարևորում եմ համալսարանի հավատարմագրման փաստը: Այս բոլոր հաջողությունները նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը և հպարտանալու առիթներ ընձեռում»,-նշել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համալսարանի 2015 թվականի բյուջեի կատարման արդյունքները գոհացուցիչ են և ցույց են տալիս, որ բյուջեն արդյունավետ ու խնայողաբար է տնօրինվել: Ըստ նրա, արդյունքները տեսանելի են բուհի գործունեության բոլոր ուղղություններում՝ սոցիալական ծրագրերից մինչև բուհական միջավայրի արդիականացում: Վարչապետի խոսքով՝ 2016թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ առկա միտումները կպահպանվեն նաև գալիք տարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ
Ամենադիտված