Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը 

Չկա արդյունաբերություն՝ չկա տնտեսություն

Վերլուծական

Ո՞վ կարող է ասել՝ որոնք են այն հիմնական թեմաները, որ ներկայումս ամենաշատն են հուզում մեր հասարակությանը: Այո՛, դուք չեք սխալվում՝ տնտեսությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրները. այս երկուսով են, թերևս, պայմանավորված մարդկանց կենսագործունեության համար անհրաժեշտ բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը: Եթե Հայաստանի անվտանգության առումով տիրող իրավիճակը քիչ թե շատ բավարար կարելի է համարել, ապա նույնը, ցավոք, չենք կարող ասել տնտեսության մասին. այստեղ տիրող իրավիճակն ավելի քան մռայլ է: Նրանց, ովքեր մեզ կարող են մեղադրել «գույներն անտեղի խտացնելու» մեջ, պետք է կոչ անենք մի հպանցիկ հայացք նետել տարեվերջյան ամփոփիչ տվյալների ուղղությամբ, որոնք աներկբայորեն փաստում են Հայաստանի՝ անդունդին գտնվելու մասին. Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը տարեվերջի դրությամբ մոտ 20 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: 2.2 տոկոսով նվազել են արտահանման և շուրջ 27 տոկոսով՝ ներմուծման ծավալները: 2015 թվականի ընթացքում նվազել է մշակող արդյունաբերության ընկերությունների արտադրանքի ծավալը, ուր անկումը կազմել է շուրջ 4.2 տոկոս: Չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը՝ ամենամեծ ծավալները, այնուհանդերձ, շարունակվում են պահպանվել առևտրի շրջանառությունում' 1 տրլն 816 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մեր տնտեսության կառուցվածքում դեռեւս որակական լուրջ փոփոխություն չի արձանագրվել, քանի որ ամենամեծ ճյուղը շարունակում է մնալ առևտուրը: Այն գրեթե այնքան է կազմում, որքան արդյունաբերությունն (1 տրլն 63 մլրդ դրամ) ու գյուղատնտեսությունը (857 մլրդ դրամ) միասին վերցրած:

Տնտեսության գերառևտրայնացումը, որ պատուհասեց Հայաստանը՝սկսած անկախության առաջին իսկ տարիներից, այն հիմնական խոչընդոտներից մեկն է հանդիսանում, որը թույլ չի տալիս երկրի տնտեսությունը դնել ավելի ամուր հիմքերի վրա ու ստեղծել իրական նախապայմաններ՝ դրա հետագա զարգացման ու ամրապնդման համար: Հարցն այս, սակայն, պայմանավորված չէ բացառապես ներքին գործոններով՝ չնայած վերջին հանգամանքի նշանակությունը որևէ կերպ թերագնահատել ևս չի կարելի. ԽՍՀՄ փլուզումից հետո նմանատիպ իրավիճակում հայտնվեցին այլևս անկախ հանրապետությունների գրեթե բոլոր երկրները, ուր արագ տեմպերով ընթանում էր տնտեսությունների ապաարդյունաբերացում, որի նպատակն Արևմուտքի կողմից տեղական շուկաների գրավումն էր, ինչը էապես կմեծացներ ԱՄՆ ազդեցությունը հետխորհրդային երկրներում՝ տալով Վաշինգտոնին ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական վերահսկողության բանալիները՝ այդ երկրների նկատմամբ: Այս քայքայիչ գործընթացը չափազանց ցավոտ էր նամանավանդ Հայաստանի համար, որը ԽՍՀՄ տարիներին հայտնի էր հատկապես իր արդյունաբերական արտադրանքով ու պատվավոր հորիզոնականներում էր գտնվում՝ իր կողմից արտադրված ապրանքների բարձր որակի շնորհիվ: Արդյունքում՝ մեզ բաժին հասավ քայքայված արդյունաբերությամբ, կործանվող տնտեսությամբ մի երկիր,որի տնտեսական հեռանկարները այդքան էլ լուսավոր չես համարի: Ասվածի վառ ապացույցը 2015-ի տնտեսական ցուցանիշներն են:

Եթե, այնուամենայնիվ, վերլուծելու լինենք ստեղծված իրավիճակը, ի՞նչը կարելի է մղել առաջին պլան ու համոզված ասել, որ հենց դրա պատճառով է, որ մենք հայտնվել ենք նման իրավիճակում: Մի բան կարելի է ասել հաստատ՝ հայաստանյան տնտեսության անկումը միայն 50 տոկոսով է պայմանավորված արտաքին գործոններով: Մնացած 50 տոկոսի մեղավորը ներքին գործոններն են՝ շինարարության ծավալների անկում, արտահանման և ներկրման ծավալների կրճատում: Ընդ որում՝ խնդիրը նոր չէ, այլ սկսվել ու շարունակվում է դեռևս 2009թ.-ից: Իսկ թե ինչու այս տարիների ընթացքում կառավարության ձեռնարկած ջանքերն այպես էլ արդյունք չեն տալիս, մնում է անհասկանալի. խնդիրը, հավանաբար, նախևառաջ վստահության բացակայության մեջ է: Բիզնեսի համար վստահելի միջավայրի բացակայությունը, գործարարների շրջանում տիրող կասկածամիտ վերաբերմունքը՝ տնտեսական մրցակցության ու քաղաքական միջավայրի նկատմամբ, առկա ճգնաժամը է՛լ ավելի են խորացնում. մարդիկ ցանկություն չունեն՝ տնտեսական գործունեություն ծավալելու, որովհետև վստահություն չկա: Ներկրումների վրա հիմնված տնտեսական մոդելը, որտեղ կան միայն մենաշնորհներ, ինչի արդյունքում երկրում աշխատատեղեր չեն ստեղծվում,այլևս սպառել է իրեն:

Փոխարենը կենտրոնանալու այս և նմանատիպ խնդիրների հաղթահարման վրա, կառավարությունը չգիտես՝ ինչով է զբաղված: Միակ բանը, որ ներկայումս հուզում է հայրենի իշխանավորներին ամանորյա տոները հավուր պատշաճի դիմավորելն է: Նոր տարի եք դիմավորում, բարո՛վ դիմավորեք, բայց դա մի՛ արեք մեր փողերի հաշվին: Չնայած մարդիկ «բաշարող» գտնվեցին ու հաջողացրին մի փեշ պարտք ու վարկ վերցնել օտարներից, դրամաշնորհներ մուրալ արտերկրից ու համոզել աշխարհին, որ այդ ամենն անում են՝ելնելով բացառապես ազգանվեր նպատակներից: Բայց դե մենք գիտենք, թե որոնք են այդ ամենի իրական դրդապատճառներ, օրինակ՝ տոնական սեղանին կոկորդիլոսի կամ շնաձկան պարարտ միս ունենալը… Բարի ախորժակ բոլորիդ:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Ամենադիտված