Հայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերում ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը 18-ամյա երիտասարդը սպառնացել էր ցատկել ժայռից․ որդուն փրկել փորձած ծնողները ևս մահացել են «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից Մեսսին պատժվել է ոչ հարիր պահվածքի համար Արթուր Պետրոսյանը Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ Կոտայքի մարզում «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն Թեհրանը կոշտացնում է ռազմական դոկտրինը․ ցանկացած հարվածի՝ անհապաղ պատասխան Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Փարաքարում 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի․ վերջինը ԲԿ-ում է Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը 2026թ․ առաջին կիսամյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ 

ԼՂՀ զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունն ավելի են հզորացվելու

Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած՝ 2016թ. պետբյուջեի հիմնական ուղղություններին և պատասխանել կառավարության գո րծունեությանն ու նախատեսվող ծրագրերին վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցերի:

Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, վարչապետի գնահատմամբ, տնտեսական ձեռքբերումների տարի է: Ըստ Ա. Հարությունյանի՝ այն առանձնացել է նաև ժողովրդագրական բնական աճի բարձր ցուցանիշով, ինչպես նաև՝ բյուջեի կատարողականի ապահովմամբ: Վարչապետի խոսքով՝ չնայած, գալիք տարվա պետբյուջեն թվային ցուցանիշներով քիչ կտարբերվի 2015 թվականից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսվում՝ սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով արտահայտված:

Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, մանրամասնել է. «2016թ. Կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն հիդրոէներգետիկայի ոլորտում»:

Անդրադառնալով Արցախի անվտանգության ներկա մակարդակին՝ վարչապետը նշել է. «Հայոց բանակը միշտ պատրաստ է եղել պատերազմի, և առաջիկայում էլ ավելի ենք հզորացնելու մեր զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունը: Իսկ կառավարությունն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում պարենային, էներգետիկ անվտանգության և քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման աշխատանքները: Պարենային անվտանգության մասով մեր գլխավոր ձեռքբերումն այն է, որ վերջին տարիներին ապահովել ենք առաջնային նշանակության որոշ մթերքների ինքնաբավության բարձր աստիճան, որը, ռազմավարական նշանակություն ունենալուց բացի, դրական է անդրադառնում նաև տնտեսության վրա: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, մսամթերքին, հացահատիկներին, ձեթին և այլ ապրանքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա չկա վերջին տարիներին կառուցված մի շենք, որը չի համապատասխանում քաղպաշտպանության նորմերին: Ավելին՝ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն իրականացնելիս ելնում ենք առաջնահերթորեն հանրապետության ռազմական և քաղաքացիական պաշտպանունակության մակարդակի բարձրացման նպատակից»:

«Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, որտեղ իրականացնում ենք թե՛ բնակարանաշինական, թե՛ սոցիալ-տնտեսական նախագծեր: Ուշագրավ է, որ հանրապետությունում ամենաշատ ծրագրերը կյանքի ենք կոչում Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման այլ ծրագրերի միջոցով նպատակ ունենք ամրացնելու մեր սահմանամերձ շրջանները»,- ընդգծել է վարչապետը՝ պատա սխանելով լրագրողի հարցին:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հնարավորություններին՝ պարզաբանելով, որ այսօր էլ էներգետիկ նպատակներով օգտագործվում է ջրամբարը, սակայն ոռոգման համար անհրաժեշտ է կա՛մ փոխշահավետորեն համագործակցել Ադրբեջանի հետ, կա՛մ ոռոգման այլընտրանքային համակարգ կառուցել: «Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ընդգծել է վարչապետը:

Ի պատասխան Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար: Վարչապետի բնորոշմամբ՝ սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը և առանձին պետական կառույցների արդյունավետության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարաբնույթ ոլորտների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերումԹրամփը 90 օրով կթուլացնի տավարի մսի ներմուծման մաքսատուրքերըԱՄՆ-ն ու Կանադան չկարողացան համաձայնության գալ․ կանադական ապրանքների համար 50% մաքսատուրք է սահմանվումԱրքայազն Հարին և Էլթոն Ջոնը պարտվել են դատում․ նրանցից պահանջվում է միլիոնավոր ֆունտեր վճարելԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը կարող է լքել պաշտոնը մինչև տարեվերջ. WSJԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը18-ամյա երիտասարդը սպառնացել էր ցատկել ժայռից․ որդուն փրկել փորձած ծնողները ևս մահացել են«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունիցՄեսսին պատժվել է ոչ հարիր պահվածքի համարՈւկրաինան չի կարողանում Արևմուտքից բազմամիլիարդանոց ֆինանսավորում ստանալ Արթուր Պետրոսյանը Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է անօդաչուներով դեղորայք և բժշկական բեռներ առաքելՊենտագոնը որոշել է աշխատանքից հեռացնել իր թերթի ղեկավարությանըԻմրան Խանի կուսակցությունը դատական գործընթաց է սկսել կառավարության դեմ Կոտայքի մարզում «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այնՈւկրաինայի նախկին վարչապետը երկրում ընտրություններ անցկացնելն անիմաստ է համարելԹայվանի մերձակայքում ծովում երկրաշարժ է գրանցվելԹեհրանը կոշտացնում է ռազմական դոկտրինը․ ցանկացած հարվածի՝ անհապաղ պատասխանԻնֆանտինոն առաջարկել է պատանեկան ԱԱ-ն սկսել Իսրայել–Պաղեստին խաղովԿարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ինԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ «պատմության ամենախիստ» պատժամիջոցներին․ Թեհրանը զգուշացնում է կոշտ պատասխանի մասինՎատիկանը 100 մլն եվրոյով արևային կայան կկառուցի՝ ամբողջությամբ սեփական էլեկտրաէներգիան ապահովելու համարԳերմանիայի ԱԳՆ Վադեֆուլը Կիևի հետ կքննարկի Ուկրաինայում ձմռան նախապատրաստական ​​աշխատանքներըԵրևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմանՓարաքարում 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի․ վերջինը ԲԿ-ում էՈւրվական է դարձել. կանցլեր Մերցին կորցել են Գերմանիայում Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը2026թ․ առաջին կիսամյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամՉինաստանը ծովում հսկայական կղզի է ստեղծել՝ ռազմական բազայի համարԻրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը Իրանի հետ բանակցություններումՎրաստանի շուրջ 50 դպրոցում ռուսերենով ուսուցում է իրականացվումԻժևսկի օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը«Վաշինգտոնը փորձում է արտատարածքային ինքնիշխանություն պարտադրել». Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներըԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանՌուսաստանը մյուս երկրներին խնդրել է ընտրությունների օրերին սահմանափակել ցույցերը դեսպանատների մոտ«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBCՄահացել է Կայա Կալասի հայրը՝ Էստոնիայի նախկին վարչապետ Սիիմ ԿալասըԿիրովի օդանավակայանը վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու թռիչքներըՃամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ին վճարել 725 մլն դոլար՝ միլիարդավոր դոլարների պարտքի դիմացՆեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»Tesla-ն և ևս ութ ավտոարտադրող հետ են կանչում 4,3 մլն մեքենա․ դռները կարող են չբացվել արտակարգ իրավիճակում«Դարի ողբերգություն». Սաակաշվիլին` Վրաստանում՝ «ռուսաստանցիների զանգվածային վերաբնակեցման» մասին Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումներըԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրԱԳՆ-ն փոխհատուցել է չվերթների չեղարկումից տուժած 902 ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի ծախսերըԵրևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի Թրամփը կատակով «խանդել» է իր մամուլի քարտուղարին՝ երեխաների պատճառով
Ամենադիտված