«Հրապարակ». Տեղաշարժեր դիվանագիտական կորպուսում. Շավարշ Քոչարյանը կդառնա դեսպան
Հայկական Մամուլ
«Առաջիկայում ոչ միայն կառավարությունում, այլև դիվանագիտական կորպուսում տեղաշարժեր են սպասվում: Մեր տեղեկություններով' Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կտեղափոխվի Լիբանան, Էմիրություններում դեսպան կնշանակվի Ֆադեյ Չարչօղլյանը: Իսկ թե վերջինս արաբական աշխարհում կզբաղվի՞ արդարադատության ամենագեղեցիկ նախարարի լոբբինգով, ինչպես անում էր Ղարիբջանյանը, մեր աղբյուրները չասացին:
Դիվանագիտական նոր աշխատանքի կտեղափոխվի նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. խոսվում է, որ նա կդառնա Բուլղարիայում դեսպան: Ըստ նույն աղբյուրների' Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը կփոխարինի Արմեն Խաչատրյանին' Բելառուսում, իսկ ՌԴ դեսպանի առնչությամբ կրկին տալիս են Շավարշ Քոչարյանի և Հրանուշ Հակոբյանի անունները: Բայց քանի որ ԵՏՄ «վարչապետն» այլևս Տիգրան Սարգսյանն է, շատերը կարծում են, որ Շ. Քոչարյանի շանսերն ավելի մեծ են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից