Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ Շարմազանով COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ 14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az 

ՀՀԿ-ն տվել է նոր սեզոնի մեկնարկը. Հովիկ Աբրահամյանը մարտահրավե՞ր է նետել Սերժ Սարգսյանին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ն, ըստ էության, ազդարարել է նոր քաղաքական սեզոնի մեկնարկը՝ հայտարարելով Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:

Բնականաբար, այդ խորհրդակցությունների առաջին հասցեատերը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են, և ըստ էության հենց այս փոփոխություններին նրանց աջակցության հարցի հիմքում էլ ընկած կլինի կոալիցիոն քննարկումների վերջնական արդյունքը: Այդ պատճառով էլ ՀՀԿ-ն Սահմանադրական հանրաքվեից հետո ըստ էության անմիջապես ձեռնամուխ եղավ կոալիցիոն քննարկումների և տրամադրությունների սառեցման՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին հասկացնելով, որ դեռ վաղ է խոսել դրանց մասին, քանի դեռ սեղանին է Ընտրական օրենսգիրքը, որը պակաս կարևոր չէ իշխանության համար, քան Սահմանադրության բուն նախագիծը:

Մեծ հաշվով, դա կարևոր է նաև ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համար՝ նկատի ունենալով այն, որ ընտրական կանոնները պետք է մշակվեն հենց այդ փաստաթղթի շրջանակում: Այսինքն՝ ըստ էության դրանով է միս ու արյուն ստանալու խորհրդարանական կառավարման մոդելը: Իսկ այստեղ արդեն ըստ էության ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, քանի որ ԸՕ մասով կարծես թե, այսպես ասած, քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտություն ՀՀԿ-ն չունի, չկա նաև այդպիսի, այսպես ասած, արտաքին հորդոր՝ ինչպես Սահմանադրության դեպքում:

Վերջին հաշվով՝ ԸՕ-ն անցկացվելու է խորհրդարանական քվեարկությամբ, ոչ թե համաժողովրդական: Հետևաբար այստեղ կոնսենսուսի խնդիր չկա՝ կա մեծամասնության պարզ կանոնի խնդիր, որը ՀՀԿ-ն ի զորու է միայնակ ապահովել:

Սրան զուգահեռ՝ պետք է հիշել, որ վաղուց մոնոլիտ չէ ՀՀԿ-ն, և այստեղ կա շահերի մեծ բախում, ընդ որում՝ ոչ միայն զուտ ֆինանսատնտեսական, այլև քաղաքական, իշխանական շահերի:

Այն բանից հետո, երբ վարչապետական հավակնության մասին ազդարարեց Սերժ Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ մարտահրավեր նետեց, թե վարչապետը դեռևս ինքն է, իսկ 2017-ից հետո վարչապետին կորոշի ՀՀԿ-ն, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում նախընտրական շրջանն ընթանալու է լուռ դիմակայությամբ, որը չի կարող շրջանցվել ԸՕ քննարկումներում:

Այստեղ ահա առաջանում է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դերակատարության աճ՝ նկատի առնելով այն, որ այս ուժերը կլինեն ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցության որոշակի հակակշիռներ: Եվ այստեղ շատ հետաքրքրական է, որ ՀՅԴ-ի դեպքում գործ ունենք Սերժ Սարգսյանի գծով իրականացվող հարաբերության հետ, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի գծով:

Սակայն կա մի նրբերանգ՝ ՀՅԴ-ի պարագայում Հովիկ Աբրահամյանը ոչ մի շանս չունի, իսկ ահա ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանը ունի զգալի շանսեր, և Հովիկ Աբրահամյանն այստեղ ավելի շատ վերահսկելի «կուրատոր» է, քան «սեփականատեր»: Այս հարցում կարևորությունը գիտակցելով՝ ՀՅԴ-ն էլ Սահմանադրական հանրաքվեից հետո բարձրացրել է իր նշաձողը և պահանջում է լրացուցիչ ևս երեք պաշտոն՝ մարզպետների պաշտոն:

Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ն սառեցնելով կոալիցիոն տրամադրվածությունը՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին ակնարկեց, որ զգալիորեն նվազեցնում է կոալիցիայի համար իր վճարելիք գինը, այսինքն՝ պաշտոնների քանակը: Դրան հակառակ՝ ՀՅԴ-ն փաստորեն բարձրացնում է իր ակնկալած գինը՝ գիտակցելով, որ ՀՀԿ-ի ներքին իրավիճակը Սերժ Սարգսյանին այնքան էլ հեշտ զբոսանք չի խոստանում ԸՕ մշակման հարցում, և ՀՅԴ-ի կարիքը կարող է զգացվել:

ԲՀԿ-ն մանևրի մեծ հնարավորություններ, իհարկե, չունի, որովհետև այս քաղաքական ուժն ավելի շատ վերածված է դեկորացիայի, որն իր նշանակությունն ընդհանրապես կկորցնի 2017-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցից
Ամենադիտված