«ՀԺ». ԿԲ նախագահը սենսացիոն հայտարարություն է արել. երբեմն լավ է լռել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցած տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ ունեցած ծավալուն ելույթում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սենսացիոն հայտարարություն է արել: «Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը՝ գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում և տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է»,-ասել է Ջավադյանը:
Եթե ԿԲ նախագահն ասեր, որր բացասական ազդեցությունը նվազեցվել է, էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Բայց երբ հայտարարում է, թե ընդհանրապես «չեզոքացվել է», այն էլ՝ «արդյունավետ կերպով», արդեն տարակուսանք է առաջացնում:
ՀՀ բնակչության գնողունակության 15 տոկոս նվազումը դժվար թե կարելի է համարել բացասական ազդեցության «արդյունավետ կերպով չեզոքացվել»: Բացի դա, երբ աշխարհում գները շարունակական անկում են ապրում օրեցօր, իսկ մեզ մոտ գներն ընդամենը «կայուն են», դրանով ԿԲ նախագահը ոչ թե պետք է հպարտանա ու համարի իր խնդիրը կատարած, այլ պետք է ուղղակի լռի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից