Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» 

Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստան

Անցնող 2015 թվականը հայկական բանակի և Զինված ուժերի համար համարվում է աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց և ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը: Հայկական զինված ուժերի գործունեությունն ու ունեցած ձեռքբերումներն «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիս յանի հետ:

Սահմանային լարվածությունն ու պատերազմական վիճակը

Չնայած 2014 թվականը նույնպես եղել է լարված տարի, բայց ռազմական փորձագետն անցնող տարին որակում է լարվածության առումով մի քանի քայլ առավել: «Հունվարից սկսած ինտենսիվ դիվերսիաներ էին կատարում: Այս տարի օրինաչափություն դարձավ ծանր հրետանու կիրառումը, ընդ որում փոքր ականանետերից մինչև մեծ հաուբիցներ: Զոհերի և կրակոցների առումով տարին կարելի է համարել ոչ լայնամասշտաբ, բայց լիովին պատերազմ: Պատերազմ իր ցանկացած ածանցյալ բառով' դանդաղ, ոչ ինտենսիվ, հիբրիդային, խաղաղ, բայց պատերազմ: Զուտ մարտական առումով լավածությունն իրավիճակի որևէ փոփոխության չի բերել: Կողմերից մեկը մեծ առավելություն մյուսի նկատմամբ չունի և ագրեսիա իրականացնող կողմն առաջ շարժվելու որևէ սանտիմետրի տեղաշարժ չունի»,- ասաց Հովհաննիսյանը' շեշտելով, որ լարվածությունը բանակցային գործընթացը վիժեցնելու, ընդհանուր հասարակական տրամադրությունը փոխելու, հասարակական կարծիքի վրա ազդելու, քննարկվող հարցերի առումով բերեց աննախադեպ փոփոխությունների: «Նախագահների վերջին հանդիպումը շատերն անվանեցին ոչ թե խաղաղության, այլ պատերազմ չսկսելու հանդիպում: Իրավիճակն այնքան է լարված և պատերազմին մոտ, որ նման հանդիպումները մի փոքր հույս են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի»,- նկատեց ՊՆ խոսնակը: Թե ինչն է խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը շեշտում է, որ քաղաքական գնահատական տալու իրավունք չունի: «Ես կարող եմ դաշտում եղած փորձագետների տեսակետերը մեջբերել: Օրինակ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է կետեր, թե ինչու Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ: Այդ կետերից են Ադրբեջանի անկայունությունը, ալիևյան կլանի հանգստությունը և հարստությունը վայելելու ցանկությունը և այլն: Բայց այդ նույն պատճառները կարելի է համարել նաև ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում լավածությունն ավելի ուժեղացնելու նախապայման: Այսինքն, որքան թուլանոմ է ադրբեջանական տնտեսությունը, այնքան մշտապես լարումը բարձր պահելու ցանկությունն է մեծանում: Միգուցե չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետև կորցնելու շատ բան կունենան, բայց միևնույն ժամանակ չեն ուզում սահմանին խաղաղություն լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Բանակի ձեռքբերումները

Ռազմական փորձագետը շեշտում է, որ զինվորականի համար դժվար է լարված իրավիճակում, զոհերի, կիրառվող ծանր զինատեսակների պարագայում խոսել մեծ ձեռքբերումներից, սակայն դրանք եղել են: «Իհարկե բանակի ղեկավարությունը կուզենար, որ բոլոր ձեռքբերումները փաստվեին խաղաղ պայմաններում: Բայց, ընդհանուր առմամբ, որպես ձեռքբերում կարելի է համարել բանակի մարտունակության բարձրացումը, որովհետև որքան էլ պարադոքսալ է, բայց այդ լարումը մարտական հմտության ձեռքբերման հիմքերից է, քանի որ բանակն այն մարմինն է, որ իրեն լավագույն կերպով դրսևորում է հենց ռազմական իրավիճակներում: Հետևաբար, զինծառայողների մարտունակության բարձրացումը, որ տեղի է ունենում լարվածության պայմաններում, նույնպես ձեռքբերում է, քանի որ հակառակորդին որևէ շանս չի տալիս գոնե մեկ միլիմետր առաջ գալու, անգամ փոքրիկ մարտավարական հաջողության հասնելու մեր նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ նման լարվածության պարագայում բանակի ներքին կարգապահական խնդիրները գնում են երկրորդ պլան և հատուկ ջանքեր չեն պահանջում դրանք վերացնելու համար, քանի որ մարտական իրավիճակն ինքն է դա կատարում: Մեր զինվորը մարտի պայմաններում իր զինվորների, սպաների հետ ավելի միահամուռ է և կարգապահական խնդիրները չեզոքացվում են»,- ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական կառույց, հայկական Զինված ուժերի համար որպես լուրջ միջազգային ձևաչափի հարթակ է ընկալվում և համագործակցությունն այդ կառույցի հետ կարևոր է, քանի որ այնտեղ Հայաստանը դրսևորում է իր ունակություններն ու հմտությունները: «Օգտվել ենք համատեղ զարգանալու, կրթվելու, սպառազինվելու, դաստիարակվելու, մասնագիտանալու և հմտություններ դրսևորելու հնարավորությունից: Եվ այդ առումով ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է համարել բեղմնավոր և հեռանկարային»,- գնահատեց ՊՆ խոսնակը:

Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող

Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում և այդ առումով աշխարհագրությունն անընդհատ ընդլանվում է: «Դա մեր զինված ուժերի որակի դրսևորումն է: Այս տարի հայկական զինված ուժերը հատուկ սերտիֆիկատ ստացան, որը թույլ է տալիս կազմել հատուկ խմբավորումներ գումարտակի մակարդակով, ինչը կարևոր հանգամանք է և մեր հարևան պետություններն այդ փուլն այնքան էլ հեշտությամբ չեն անցնում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն ստեղծվել է բարեվարքության կենտրոն, որն առանձնահատուկ մոդել է: Դա որևէ մեկից վերցված չէ: Դա բանակի ժամանակակից մարտահրավերներից ծնված որոշում է և այն պետք է զարգացնել և առաջ տանել:

«Շանթ 2015» զորավարժություն

«Շանթ-2015» զորավարժությունն իր մակարդակով նորություն էր, սակայն նմանատիպ զորավարժություններ մի քանի անգամ արդեն անցկացվել էին: Ընդգրկվածության, խորության և աշխարհագրության առումով լայն էր և պրոֆեսիոնալ: Հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների նեգրավմամբ այն յուրահատուկ էր: Բոլոր մարզերում կազմակերպվեցին միջոցառումներ: Բնակչությունը, ՏԻՄ-երը, այլ գերատեսչությունները, կառավարությունը համակարգված լայնամասշտաբ աշխատանքներն էին կատարում, ընդ որում զորավարժությունը, ոչ մեր կամքով, համընկավ սահմանային լավածության հետ և դա ավելի իրատեսական վիճակ ստեղծեց»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ խնդիրների դուրս հանումն է: «Բոլոր օղակներում էլ ի հայտ են գալիս խնդիրներ: Մենք յուրաքանչյուր տարի զորավարժություն անցկացնելով փորձում ենք նախորդ տարվա թերությունները շեշտել: Այս զորավարժությունն էլ հանդիսանալով նախորդ տարիների զորավարժությունների շտկողն ու նոր ձեռքբերումներ ունեցող միջոցառում, միաժամանակ իր հետ բերել է խնդիրներ, որոնք հաշվի են առնվելու հաջորդ տարիների պլաններում»,- եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ
Ամենադիտված