Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Կարեն Դուրգարյանը չի պատրաստվում պաշտպանել իր «աթոռը»

Գիտություն և Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը մեկնաբանել է իր' Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատման փաստը:

«Օպերային սիմֆոնիկ նվագախումբը մի կառույց է, ընտանիք, որը շատ լավ ապագա պետք է ունենա: Գլխավոր դիրիժորը փորձում է իր կոլեգաների հետ պահպանել այն ավանդույթները, որ եղել են: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը 85 տարեկան է, թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ: Մենք խոսում ենք արվեստագետների մասին, չենք խոսում աթոռի մասին: Նվագախումբը պետք է ունենա կայուն դիրիժոր , որն անընդհատ աշխատելու է կոլեկտիվի հետ' պահպանելով ավանդույթները և բարձրացնելով որակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:

Կարեն Դուրգարյանը հիշեցրեց, որ 8 տարի առաջ, երբ լուծարվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, ինքն առաջին մարդն էր, որն ասաց, որ շատ ճիշտ քայլ է արվել, քանի որ եթե մտադրություն կա քանդելու թատրոնը, այն չպետք է գեղարվեստական ղեկավար ունենա: «Եթե ուզում են լուծարել նվագախումբը, խաղալ նվագախմբի հետ, թող լուծարեն նաև դիրիժորի հաստիքը»,-նշեց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ուզում են իր փոխարեն որոշ ժամանակ անց Սերգեյ Սմբատյանին նշանակել որպես թատրոնի գլխավոր դիրիժոր, Կարեն Դուրգարյանը պատասխանեց, թե ցանկություն չունի խոսել օդում կախված բաների մասին:

«Որևէ մեկը չի կարող ինձնից իմ մասնագիտությունը խլել, ես շարունակելու եմ աշխատել' որպես դիրիժոր' լինի այստեղ, թե' դրսում: Պաշտոնը կարող են հանել ինչ-ինչ պատճառներով»,-նշեց նա:

Խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մասին, Դուրգարյանը նշեց. «Գեղամ Գրիգորյանը արտիստ է, որը շատ մեծ համբավ ունի և կարևոր է հայրենիքի համար' որպես արտիստ: Նա բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր թատրոններում: Գեղամ Գրիգորյանը' որպես գեղարվեստական ղեկավար, իր պատկերացումն ունի' ինչ պետք է անի թատրոնը»:

ՀՀ վաստակավոր արտիստը շեշտեց, որ իրեն ծանուցագրով են տեղեկացրել, որ իր հաստիքը լուծարվելու է, այն էլ' 2-3 օրից:

«Ըստ օրենքի'մարդուն պարտավոր են 2-3 ամիս առաջ զգուշացնել այդ մասին, որպեսզի մարդը նախապատրաստվի: Թատրոնն, ըստ օրենքի, պարտավոր է նաև տույժ տալ, քանի որ ուշ է զգուշացրել: Ծանուցագրի մեջ, որպես հեռացման պատճառ, նշված է եղել, որ կրճատվում է հաստիքը, քանի որ փոխում են համակարգը: Ինչ է նշանակում դա, ես չգիտեմ»,-հավելեց նա:

Կարեն Դուրգարյանը կարծում է, որ նվագախումբը պետք է ընտրի' ով է այն դիրիժորը, որը կարող է ղեկավարել իրեն:

«Ամեն մարդ իրավունք չունի կանգնելու դիրիժորական վահանակի առջև, քանի որ նվագախումբը շատ շուտ գլխի է ընկնում' ով ինչ հնարավորություններ ունի»,- ընդգծեց Դուրգարյանը: Նա շեշտեց, որ չի պատրաստվում իր «աթոռը» պաշտպանել, և իր ընտանիքը դեմ է, որ նա քայքայի իր առողջությունը:

«Եթե պաշտոնը վերականգնվի և եթե իմ գործընկերը, որ կզբաղեցնի այդ պաշտոնը, կկարողանա թատրոնն ավելի բարձրացնել, ես մեծ ուրախությամբ, ծափահարություններով կընդունեմ նրան»,-հավելեց նա:

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված