Հայաստանում մեկ տարում 290 երեխա վերադարձել է ընտանեկան ջերմ միջավայր
Հասարակություն
Հայաստանում անցնող 2015 թականին 290 երեխա վերադարձել է ընտանիք: Տարեվերջյան ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով' կենսաբանական ընտա նիք է վերադարձել 223 երեխա, որից 166 երեխա' գիշերօթիկ խնամքի հաստատություններից, 57-ը' մանկատներից, որդեգրվել է 67 երեխա, խնամատար ընտանիք է տրվել 4 երեխա:
«Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա խնդիր, որի գլխավոր նպատակն է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայություններ' ապահովելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը»,-ավելացրեց նախարարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից