«Աստղային պատերազմները» 1 մլրդ դոլար են հավաքել ռեկորդային 12 օրվա ընթացքում
Գիտություն և Մշակույթ
«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կուլտային սագայի յոթերորդ մասը բացարձակ ռեկորդ է սահմանել՝ 1 մլրդ դոլար վաստակելով համաշխարհային վարձույթի առաջին 12 օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Walt Disney Co-ի ներկայացուցիչներին:
«Աստղային պատերազմները» դարձել է այն ֆիլմը, որը բոլորից ավելի շուտ է հավաքել մեկ միլիարդ դոլար, դա հաջողվել է անել ընդամենը 12 օրում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդ ռեկորդակիրը «Յուրայի դարաշրջանի աշխարհն» էր, որը 2015 թվականին վարձույթ դուրս գալուց հետո մեկ մլրդ դոլար հավաքեց 13 օրվա ընթացքում:
«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարի համաշխարհային պրեմիերան դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Լոս Անջելեսում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)