Մակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ) ԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ) «Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ) Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 մեքենա․ 66-ի ղեկին եղել են անչափահասներ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում․ Բոզոյանը՝ նախընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սևադա Սահակյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Դագաղով պար՝ Պերուի անսովոր հուղարկավորությունները շոկի մեջ են գցել մարդկանց (տեսանյութ) 

Մեր հիմնական շեշտը դնում ենք Ստամբուլի մրցաշարի վրա. Արթուր Գևորգյան

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:

-Պարոն Գևորգյան, ամփոփեք խնդրում եմ 2015 թվականը, որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ:

-Մեծ հաշվով բռնցքամարտի համար լավ տարի էր: Ես գլոբալ եմ նայում խնդիրներին: Քանի որ մենք ի սկզբանե շեշտը դրել էինք մանկապատանեկան բռնցքամարտի զարգացմանը, այսօր արդյունքները տեսնում ենք: Պատանիները, կրտսեր պատանիները և կրտսերները հիանալի արդյունք են ցույց տալիս: Մենք չունեցանք այս տարիքային խմբերում այնպիսի մի մրցաշար, որտեղից վերադառնայինք առանց մեդալի: Նրանք են մեր ապագան, նրանք են այն բռնցքամարտիկներն, ովքեր համալրելու են մեծահասակների հավաքականը և շարունակելու են մեդալներ նվաճել: Ինչ վերաբերում է մեծահասակների հավաքականին՝ մենք ունենք այն, ինչ ունենք: Փորձեցինք ստանալ առավելագույնը: Նրանց մեջ կան հետաքրքիր տղաներ:

-Տարին ավարտում եք առանց Օլիմպիական խաղերի վարկանիշի, եթե իրատես լինենք, քանի՞ ուղեգրի հույս դեռ կա:

-Չի կարելի ասել, որ տարին անհաջող էր միայն այն պատճառով, որ հայ բռնցքամարտիկներն ուղեգիր չնվաճեցին, և ինչպես շատերն են ասում 2015 թվականի գերխնդիրը այդպես էլ մնաց անկատար: Ինձ համար ուղեգիր նվաճելը չէ գերխնդիրը, ինձ համար գերխնդիր է Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը: Ես չեմ ցանկանում, որ այդ ուղեգիրը բախտի բերմամբ պատահական բռնցքամարտիկ ձեռք բերի, հետագայում այն չկարողանա վերածել օլիմպիական մեդալի: Այս տարի մենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ընդամենը մեկ փորձ ունեցանք և ինքներդ էլ տեսաք, որ Հովհաննես Բաչկովը շատ մոտ էր այն նվաճելուն: Դա արդեն լուրջ հայտ է: Կարծում եմ՝ 2016 թվականին Հովհաննեսը իր խոսքը կասի: Բացի նրանից կան ևս 4-5 բռնցքամարտիկ, ովքեր ի վիճակի են իրենց ներուժը ցույց տալ:

-Վարկանիշային մրցաշարերը կայանալու են Բաքվում և Ստամբուլում, չե՞ք կարծում, որ այն ավելի է բարդացնում հայ բռնցքամարտիկների գործը:

-Այո, մենք խնդրի առաջ ենք կանգնած: Բաքվում մասնակցելու փորձ ունենք, բայց այսօր քաղաքական վիճակը և սահմանի վրայի լարվածությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Բաքու մեկնելը մեծ հարցականի տակ է: Մեր հիմնական շեշտը դնում ենք Ստամբուլի մրցաշարի վրա: Կարծում եմ՝ այնտեղից կվերադառնանք օլիմպիական ուղեգրերով: Ստամբուլում իր ուժերը կչափի նաև Անուշ Գրիգորյանը:Նա պատանեկան և երիտասարդական աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող է և շատ հնարավոր է, որ նա էլ լավ արդյունք գրանցի:

-Ինչո՞ւ Օլիմպիական խաղերից 7 ամիս առաջ փոխվեց հավաքականի գլխավոր մարզիչը:

-Դավիթ Թորոսյանը շատ բան տվեց մեր հավաքականին, բայց միևնույն ժամանակ ինձ համար շատ կարևոր է հավաքականում տիրող մթնոլորտը: Չմոռանանք, որ հավաքականը, մարզչական խորհուրդը և ֆեդերացիան կազմված են տարբեր տարիքի մարզիչներից և մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մթնոլորտը հանգիստ լինի, որպեսզի աշխատանքի օգտակարության գործակիցը բարձր լինի: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, շատ բարձր եմ գտնում Դավիթ Թորոսյանի մասնագիտական ընդունակությունները: Բայց կային հարաբերություններ մյուս մարզիչների հետ, ակումբների ղեկավարության հետ, որոնք գնալով սրվում և լարվում էին: Ես չեմ ցանկանում, որ անձնական փոխհարաբերությունները խանգարեն հավաքականի առաջխաղացմանը:

-Մինչև վարկանիշային մրցաշարերը, Հայաստանի առաջնություն կանցկացվի՞:

-Ոչ, ֆիզիկապես չենք հասցնի: Մինչև վարկանիշային մրցաշարերը կմասնակցենք մեկ մրցաշարի, եթե հասցնենք, նաև՝ երկու: Թիմը կբաժանվի երկու մասի: Նույն քաշային կարգում մեկը մի մրցաշարի կմասնակցի, մյուսը՝ մեկ այլ: Եվ այդ արդյունքների հիման վրա էլ կկայացնենք մեր հետագա որոշումները:

-Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան մազրիչների որակավորման նոր կարգ ընդունեց, ըստ որի բոլոր մասնագետները պետք է որակավորում ստանան ֆեդերացիայից: Ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ նորամուծությունը տա իր ցանկալի արդյունքը:

-Այս որոշումը կայացնելու համար օրհասական պահ էր եկել: Խնդիրն այնպիսին էր, որ մենք պետք է հրատապ որոշում կայացնեինք: Կարծում եմ, որ բոլոր մարզաձևերը պետք է որդեգրեն այս քաղաքականությունը: Այս քայլով մենք օգնում ենք մեր մարզիչներին, որպեսզի նրանց որակավորումն ավելի բարձրանա, դառնան արդիական և ժամանակի պահանջների համընթաց քայլեն: «AIBA»-ից (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) կհրավիրենք մասնագետներ, կանցկացվեն սեմինարներ, որից հետո մարզիչները կլրացնեն հարցաթերթիկը: Այն մարզիչը, ով ֆեդերացիայի կողմից որակավորում չի ստանա, իրավունք չի ունենա Հայաստանի առաջնությանը մարզիկ ներկայացնելու:

-Պարոն Գևորգյան, հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Հայաստանն ունենա բռնցքամարտի պրոֆեսիոնալ ակումբ:

-Աշխատում ենք այդ ուղղությամբ: Առաջարկներ կան, մարդիկ հետաքրքրվում են: Հայաստանի քաղաքացիներ չեն, սակայն արտերկրում բնակվող հայեր են: Միգուցե իրենց անձնական միջոցներով հնարավոր լինի ստեղծել այդ ակումբը: Ես իրենց ուղարկում եմ պայմանները, մոտեցումները: Ինձ համար խնդրահարույց չէ, թե ինչ անվանում կունենա ակումբը: Խնդիրն այն է, որ մենք ունենանք այդ ակումբը և Հայաստանի բռնցքամարտիկները պայմանագիր ստորագրեն և հանդես գան հայկական ակումբից, որպեսզի մենք տնօրինենք մեր տղաների ապագան:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինը նոր նշանակում է կատարել Անվտանգության խորհրդումՍիխարուլիձեն մեկնաբանել է Ալեքսանդր Պլյուշչենկոյի՝ Ադրբեջան տեղափոխվելու որոշումըԽոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ 12 վիրավորների մեջ կան երեխաներ Ուկրաինայում խոսում են Զելենսկու իշխանությունից հեռացման նախապատրաստության մասինՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացմանը․ կատարվում է նախաքննություն (տեսանյութ)Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումՄիացյալ Նահանգները մտադիր է մաքսատուրքեր սահմանել ռուսական պալադիումի վրա«Պապոյանը գլուխը պատին է տալիս, բոլորը խաբում են… բանկրոտ ենք, ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք». ծաղկագործՆյու Յորքի քաղաքապետը ջրհեղեղներից հետո մեղադրել է գլոբալ տաքացմանըԻշխանափոխությանը պետք է հաջորդի ընդդիմափոխությունը․ չեմ բացառում՝ ինձ էլ ասեն լրտես․Պետրոսյան Ֆրանսիայում գնահատել են Մերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալՌուբիոն մեկնաբանել է Հորմուզի միջով անցման համար Իրանի սահմանած վճարըԼեհաստանում հազարավոր ամերիկացի զինվորականներ կտեղակայվեն․ Թրամփ«Վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում». Հակոբ ԱրշակյանԲրիտանիայի գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում զայրացրել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներինՃապոնիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել արագ լուծել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՔաղաքագետ. Իրանը կարող է «ոչնչացնել» ԱՄԷ-ն պատերազմի դեպքումՀարավային Օսիայում կնոջը գետը տարել է դեպի Վրաստանի կողմԱվտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը Միացյալ Նահանգներից կպահանջի վերադարձնել դիվանագիտական ​​ունեցվածքը․ ՌյաբկովԿրեմլը հայտարարել է Պուտինի նոր միջազգային բանակցությունների մասինՀՀ-ից ՌԴ ծաղիկների առաքումները աճել են, դրա համար մանրակրկիտ ստուգումներ են արվումԾնողական ժամ՝ հիմնական աշխատաժամից. Կառավարությունը հավանություն է տվել նոր նախագծինՄիացյալ Նահանգներում ձերբակալվել է կուբայական GAESA կոնգլոմերատի ղեկավարի քույրը․ ՌուբիոՋո Բայդենի որդին խոստովանել է՝ նախկինում ծանր թմրամոլ է եղելԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը արդար պահանջ է. Արամ Ա ՎեհափառՌիգայի իշխանությունները հայտարարել են՝ քաղաքում իրական ապաստարաններ չկանՄակրոնի նստավայրը խուզարկվել է․ նշանակումներ՝ Քննչական կոմիտեում (տեսանյութ)ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը 3300 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբԿուբայից Ռուսաստանի քաղաքացիներին տարհանելու հարցը սեղանին դրված չէ․ դեսպան ԿորոնելլիԱՄՆ-ն ու Իրանը բախվել են գլխավոր հարցի շուրջ․ խաղաղության ճանապարհը փակուղում է (տեսանյութ)Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկԱրևմուտքում գնահատել են Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման հնարավորություններըԱՀԿ-ն Էբոլայի տարածման վտանգը Կոնգոյում գնահատել է «շատ բարձր»Բացահայտել է՝ ինչպես են որոշ բանկիրներ ուռճացրել իրենց բոնուսներըԿբացվի գորգարվեստի թանգարան. ԿԳՄՍՆԵՄ առաջնորդները Ուկրաինայի անդամակցութան համար պայման են առաջադրել ԶելենսկունԶելենսկին հաստատել է Յարոսլավլի ուղղությամբ ուկրաինական հարվածըՄիացյալ Նահանգները հաստատել է Ուկրաինային Hawk ՀՕՊ համակարգերի վաճառքըԼավրովը հայտարարել է՝ Արևմուտքը փորձում է խեղաթյուրել ՍВО-ի մասին պատկերացումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետՖինլանդիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանների մոտBloomberg. Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը մինչև տարեվերջԼավրովը Եվրոպային մեղադրել է Ռուսաստանի վրա հարձակում նախապատրաստելու մեջՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է տեղային հրադադար«Կներես, Նիկոլ ջան, որ չեմ զոհվել»․ պատերազմի մասնակցի պատասխանը Փաշինյանին (տեսանյութ)Բելգիան 700 միլիոն եվրո արժողությամբ նորվեգական թևավոր հրթիռներ է գնել Թվային փոխակերպումից մինչև կորպորատիվ հակամարտություններ. Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղի ուսանողները ուսումնասիրում են ժամանակակից մարտահրավերներըԱհազանգ․ ՔՊ-ն աշակերտներին օգտագործում է որպես քարոզչության գործիք․ նվեր սրտիկը՝ շրջանավարտներին Լավրովը հայտարարել է՝ Ուկրաինայի հարցով լուծումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով
Ամենադիտված