«Բարսելոնայի» ղեկավարությունը չի ցանկացել պատանի ֆուտբոլիստներին թույլատրել նկարվել Ռաուլի հետ (լուսանկար)
Սպորտ
«Բարսելոնայի» պատանեկան թիմի (U-12) ղեկավարությունը չի ցանկացել ֆուտբոլիստներին թույլատրել նկարվել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի հետ:
Պատանի ֆուտբոլիստները Մայամիում մասնակցում են միջազգային La Liga Promises մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը ֆուտբոլիտները ուրախ են եղել Ռաուլի այցի համար, ով մրցաշարին հյուրընկալվել է որպես դեսպան: Կատալոնացիների ղեկավարությունը, սակայն հրաժարվել է «Ռեալի» լեգենդի հետ խմբակային նկարվելուց, նշելով որ ֆուտբոլիստները հոգնած են:
Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավյեր Տեբասը այս հարցի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել կատալոնացիների ղեկավարությանը:
Արդյունքում խմբակային լուսանկարը ի վերջո արվել է:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու