Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Ժաննա դ՛ Արկի մատանին
Այլ
Timeline Auctions աճուրդների բրիտանական տունը վաճառքի Է հանում 15-րդ դարի մատանի, որը, ենթադրաբար, պատկանել է Ժաննա դ՛ Արկին: Այդ մասին գրում է Daily Mail բրիտանական հրատարակությունը:
Մասունքի պատկանելությունը նույնականացվել է ըստ Ֆրանսիայի ազգային հերոսուհու հարցաքննությունների գրառումների: Ձեռագրերում բառացի պահպանվել Է մատանու՝ Ժաննայի կողմից արված նկարագրությունը: «Ըստ իս, ոչ մի կասկած չկա, որ դա նրա մատանին է»,-պնդում է Timeline Auctions-ի գլխավոր գործադիր տնօրեն Բրեթ Հեմոնդը:
Հազվագյուտ իրը զետեղված Է կաղնու փայտից պատրաստված զարդատուփում: Լոտին կցված են փաստաթղթեր, որոնք հաստատում են պատմական իրի իսկությունը: Ժաննայի մահապատժից հետո մատանին բաժին Է հասել նրա ժամանակակցին՝ Անգլիայի միապետ Հենրիխ 7-րդին:
Աճուրդների կազմակերպիչները լոտի սկզբնական արժեքը սահմանել են 10-14 հազար ֆունտ ստեռլինգ: Հեմոնդը խոստովանում է, որ հույս ունի շատ ավելին ստանալու, նշում է հրատարակությունը:
Ժաննա դ՛ Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհին է, ֆրանսիական զորքերի հրամանատարներից մեկը Հարյուրամյա պատերազմում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից