Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները 

Երևանցիների համար առաջնահերթ են տրանսպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված խնդիրները

Հասարակություն

Մայրաքաղաքաբնակները GALLUP International association»-ի «Երևանցիները Երևանի մասին» հետազոտության ժամանակ նշել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում բարեկարգվել է քաղաքի տեսքը, կառուցվել են խաղահրապարակներ, տեղադրվել են նոր նստարաններ: Հարցվածները հնարավորություն են ունեցել գնահատելու քաղաքապետարանի, համայնքների և ոստիկանության աշխատանքը:

«5-րդ տարին ենք անցկացնում նման հետազոտություն: Կարող ենք տեսնել դրական և բացասական փոփոխություններ: Դեմ առ դեմ հարցումներ են իրականացվել: Հարցումների քանակը եղել է 1260-ը, հետազոտության իրականացման ժամանակահատվածը' դեկտեմբերի 3-22-ը: Հետազոտությունն անցկացվել է Երևանում: Հարցին «Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում», հարցվածների 51 տոկոսը «ավելի շուտ դրական» է պատասխանել, 7 տոկոսը' «լիովին դրական», 15 տոկոսը' «ավելի շուտ բացասական» , 13 տոկոսը' «ընդհանրապես բացասական», 13 տոկոսն էլ' դժվարացել է պատասխանել»,- տեղեկացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Մայրաքաղաքաբնակները Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներ են նշել տրասնպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված հարցերը:

«Քաղաքապետարանի, թաղապետարանների կողմից իրականացրած դրական փոփոխություններ (ծրագրեր) են նշվել քաղաքի տեսքի բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը, նստարանների տեղադրումը, այգիների, բակերի բարեկարգումը, ասֆալտապատումը»,-նշեց Արամ Նավասարդյանը:

Երևանցիների 50 տոկոսը կցանկանար, որ մայրաքաղաքում ավելանան կանաչապատ տարածքները, 18 տոկոսը' կառուցվեն նոր խաղահրապարակներ, իսկ մյուս մասը, որ ավելանան մշակութային, սպորտային միջոցառումները և շաբաթօրյակները:

«Մաքրության, անվտանգության, կանաչապատ լինելու և լուսավորության առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանի Ավան և Կենտրոն համայնքները: Կենտրոնը լուսավորության հետ կապված շատ բարձր բալեր է ստացել: Ամենացածր միավորներ են ստացել Նուբարաշենը, Քանաքեռ-Զեյթունը և Շենգավիթը»,-տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:

Երևանի զբոսաշրջության զարգացման համար որպես կարևոր նախապայման քաղաքացիների 47տոկոսը նշել է հին շինություննների պահպանում, 37 տոկոսը' Հին Երևանի վերականգնումը, 21 տոկոսը' կանաչապատ տարածքների ավելացում, 15 տոկոսը' լուսավորության ավելացումը : Նշվել են նաև այլ առաջարկներ:

Ամենաբարձրը գնահատվել են Երևանի քաղաքապետի, Ավանի, Դավիթաշենի թաղապետերի կատարած աշխատանքը, ամենացածրը' Աջափնյակի թաղապետինը:

Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությանը շնորհակալություն հայտնեց «GALLUP International association»-ին նման հարցում կատարելու, ինչպես նաև երևանցիներին' ակտիվ մասնակցելու համար:

«Հնարավորություն է ստեղծվում երևանցիների կարծիքը լսել կատարված աշխատանքների վերաբերյալ: Աղբահանությունը, լուսավորությունը, տրանսպորտը , կանաչ տարածքների ավելացումը համահունչ են Երևանի զարգացման ծրագրի գերակայություններին: Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն է ստացել մինչև 2020 թվականը 20 տոկոսով ջերմոցային գազերի կրճատում ապահովել, որը լուսավորության արդիականացման ծրագիրը բաղադրիչ է կազմում»,-նշեց նա:

Արմեն Հարությանը շեշտեց, որ արդեն իսկ 10-ը համայնքներում աղբահանություն է իրականացնում «Սանիտեք» ընկերությունը, և որոշ համայքներում այն մուտք չունի:Նա նաև հավելեց, որ քաղաքացիները չսահմանված վայրերում հաճախ են աղբ թափում, և անհրաժեշտ է, որ երևանցիները զերծ մնան դրանից:

«Կանաչապատ տարածքների ավելացումը գերակայություններից է, տարեցտարի ավելանում են կանաչ տարածքները: Վերջին 2 տարիներին մշակութային և սպորտային ծրագրերը նունյպես ավելացել են, կազմակերպվեց Կիսամարաթոն, շատ հետաքրքիր միջոցառում էր, Ձմեռ պապերի վազք իրականացվեց: Հաջորդ տարի կշարունակվեն հաջողություն ունեցած ծրագրերը, կիրականացվեն նաև նոր ծրագրեր»,-եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակ
Ամենադիտված