14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ Պատահար
Այսօր' դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա:
Shamshyan.com-ի տեղեկացմամբˋ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ոստիկաններն ու քնիչները պարզել են նաև, որ Վ. Համբարձումյանը հրազենային վնասվածքը ստացել է Վարդենիս քաղաքից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասնˋ այստեղ


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից