Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը պայթեցման աշխատանքների պատճառով փակ կլինի
Հայաստան
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 29-30-ը փակ է լինելու' կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս պահին տեղում շարունակում են պայթեցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 30-ին' ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը