Պետեր Չեխը` Անգլիայի առաջնության ռեկորդակիր
Սպորտ
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Բորնմուտին» հաղթել է 2:0 հաշվով:
Այս խաղում սեփական դարպասն անառիկ պահելու շնորհիվ լոնդոնյան թիմի դարպասապահ Պետեր Չեխը դարձավ Անգլիայի առաջնության ռեկորդակիր: Հանդիպումը դարպասապահի կարիերայում դարպասն անառիկ պահած 170-րդ խաղն էր:
Այս ցուցանիշով Չեխը գերազանցեց Դևիդ Ջեյմսին: Ռեկորդի համար դարպասապահից 352 խաղ պահանջվեց:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու