ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) 

Մշտապես հետևություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից. Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Հասարակություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով' անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի լրագրողներ, գործընկերներ,

Յուրաքանչյուր Ամանոր ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հանդիպում եմ մեր հանրության տարբեր ներկայացուցիչների հետ՝ միասին քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրելու եկող տարվա անելիքները։
Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար և ինձ համար է կարևոր, և, հույս ունեմ, նաև ձեզ համար։

Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից և նաև քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ և փաստարկված։ Այո, երբեմն նաև դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված և որևէ փաստից զուրկ հրապարակումների և ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ և ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբևէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը ես համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը։

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստահ կարող եմ ասել, որ արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության՝ միշտ զգոն լինելու և հանրության զարկերակն զգալու համար։

Ես ինքս մշտապես հետևություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաև նրանում է, որ կարողանա ճիշտ և սթափ հետևություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ։ Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձևավորում է միայն անաչառ և պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարևոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ և սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաև կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ։


Սիրելի լրագրողներ,

Վստահեցնում եմ, որ ձեր մատնանշած որևէ խնդիր երբեք չի վրիպել իմ ուշադրությունից։ Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը մենք շարունակելու ենք միմյանց օգնելով, շարունակելու ենք միմյանց լսելով և վստահելով, քննադատելով, բայց ոչ երբեք չարախնդալով, վեր հանելով իրական պրոբլեմը, բայց ոչ երբեք մտացածին, չփաստարկված լուրը դարձնելով օրվա սենսացիա։
Մեր երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին բազմաթիվ զգայուն խնդիրներ ունի։ Եվ այսօր, առավել քան երբևէ, ամեն մեկս մեր տեղում պետք է կրկնապատկված պատասխանատվությամբ վերաբերվենք մեր կատարած աշխատանքին։ Յուրաքանչյուր անզգույշ ասված ու գրված խոսք կարող է անդառնալի վնաս հասցնել։ Մտածենք այդ մասին։ Մտածենք, որովհետև ես հավատում եմ, որ դուք բոլորդ սիրում եք մեր երկիրը, և մեր բոլորի նպատակը մեկն է՝ արդար, բարեկեցիկ ու քաղաքակիրթ աշխարհում մրցունակ երկիր ունենալը։
Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Անկեղծորեն հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոԱդրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին
Ամենադիտված