ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ 

Ուղերձ` դեսպանից

Վերլուծական

Ինչպես գիտենք, ըստ ընդունված կարգի, ամանորի նախաշեմին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են գալիս ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձներով, որոնցում շեշտադրում են ինչպես անցնող տարվա անելիքները, այնպես էլ խոսում են գալիք տարվա ծրագրերի մասին:

Այս գեղեցիկ ավանդույթը վերաբերում է ոչ միայն տեղական պաշտոնյաներին, այլև օտարերկրյա դեսպաններին, որոնք ևս հանդես են գալիս ամանորյա շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով' ուղղված հասարակությանն ու պետությանը: Որպես կանոն, այդ շնորհավորանքներն ամենևին էլ ինքնանպատակ չեն լինում ու շատ հաճախ իրենց մեջ պարունակում են նրբերանգներ ու դիվանագիտորեն քողարկված ուղերձներ, որոնք էլ հենց արտասանվող տեքստի բովանդակության հիմնական մեխն են հանդիսանում:

Ինչպես պարզվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանըˋՌիչարդ Միլզը, առաջիններից է շտապել հանդես գալ ամանորի ուղերձով, որում, բացի շնորհավորական քաղցր-մեղցր խոսքերից, մի ինքնատիպ իրադարձության մասին պատմող մեջբերում է կատարելˋ ասելով. «Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին: Թերևս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրուցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարևորում իմ ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, և այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. «Պ-ն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար, ու, բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ իմ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել: Կարծում եմ գալիք 2016թ. ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյոք ես կամ դեսպանությունն անո՞ւմ ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային: Եվ որ ամենակարևորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն: Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ: Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես: Ամենայն բարիք և շնորհավոր Նոր տարի»:

Եվ այսպես, ի՞նչ կարող է սա նշանակել, կամ ի՞նչ էր ցանկանում հասկացնել Միլզը' մեջբերելով իր ու պատանու երկխոսությունը: Մեր խորին համոզմամբˋ մեկ բան. եկող տարին մի շարք հարցերում բեկումնային է լինելու, և այս առումով' ԱՄՆ սպասելիքները Հայաստանից, իսկ ավելի ճիշտˋ իշխանություններից, շատ կոնկրետ ենˋ լոյալություն, պատրաստակամությունˋ ընդառաջ գնալու Վաշինգտոնի պահանջներին: Առայժմ մի կողմ թողնելով հարցի արտաքին քաղաքական կողմըˋ կցանկանայինք կենտրոնանալ ներքին բաղադրիչի վրա:

Այս առումով, կարծում ենք, 2016-ը լինելու է 2015-ի տրամաբանական շարունակությունը, և ԱՄՆ-ն շարունակելու է կառավարությունից պահանջել իրականացնել հստակ քայլեր, որոնք, նախևառաջ, էապես կկրճատեն երկրում կոռուպցիայի մակարդակըˋ բարենպաստ ներդրումային դաշտ ապահովելով օտարերկրյա ընկերությունների ու առանձին ներդրողների համար:

Համենայն դեպս, դատելով հատկապես վերջին շրջանում դեսպան Միլզի գործունեությունից, հնչեցրած ելույթներիցˋ կարելի է ենթադրել, որ այդ պահանջը լինելու է առաջնահերթությունների թվում. Վաշինգտոնը, ելնելով իր արտաքին քաղաքական շահերից, ամենայն հավանականությամբ, նպատակադրվել է ԵԱՏՄ երկրներում ամրապնդել իր ֆինանսատնտսական ներկայությունը, ինչի համար, սակայն, այս երկրներում, այդ թվումˋ Հայաստանում, կոռուպցիան դարձել է իսկական խոչընդոտ, որը վանում է օտարերկրյա ներդրողին, քանի որ որքան էլ ԱՄՆ կառավարությունը ցանկանա իր համար շոշափելի ներկայություն ապահովել այս կամ այն երկրի տնտեսության մեջ, չի կարող արտասահմանցի կապիտալիստին արդյունավետորեն ուղղորդել այստեղˋառանց նրան հստակ երաշխիքներ տալու:

Կարծում ենքˋ բոլորովին պատահական չէր օրերս կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այստեղ զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Զեկուցվել է նաև, որ քայլեր են իրականացվում արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ: Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Ակնհայտ է, որ ԱՄՆ մեսիջները սկսում են տեղ հասնել,և մերոնք,ուզած-չուզած,գոնե առերևույթ քայլեր են ձեռնարկում ԱՄՆ «աչքից չընկնելու» համար, չէ՞ որ դա կարող է «խփել» նաև իրենց գրպանին,ու Միլզը դադարի հանդես գալ միջնորդի դերումˋ կառավարությանը զանազան դրամաշնորհներ շնորհելու հարցում: Մի՞թե մտածում էիք, որ այսպիսի հապճեպությունը պայմանավորված է երկրի ապագայի վերաբերյալ մտահոգությամբ, չէ միˋ չէ…

Մենքˋ հասարակ քաղաքացիներս, որ հեռու ենք աշխարհաքաղաքական բարդ խաղերից, միանշանակորեն պետք է շահագրգիռ լինենք, որպեսզի մեր երկրում ներդրումներ արվեն, ինչը պետության համար կունենա ոչ միայն ստրատեգիական նշանակություն, այլև կհանգեցնի երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանըˋ հանապազօրյա հացով ապահովելով մեծ թվով քաղաքացիների:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Ամենադիտված