Երևան-Աշտարակ ճանապարհին երթևեկությունը դարձել է անկառավարելի. պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշացումն է. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Արդեն 1.5 ժամ է, 15 թաղամասից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում մոտ 1.5 կմ երկարությամբ երթևեկությունը վերածվել է «աջաբ սանդալի»:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժողովրդի ասած 15 թաղամասի խաչմերուկում մեքենաները բախվել են իրար, ինչն էլ պատճառ է դարձել խցանման: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, թեպետ օպերատիվ են ժամանել, սակայն ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, քանի որ «մեծն» ԱՊՊԱ-ն «Մըսրա Մելիքի քուն է մտել». չկա ու չկա: Վարորդներն էլ ստիպված սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանել ԱՊՊԱ-ի գործակալները, որպեսզի «չափ ու ձև անեն», որ կարողանան մեքենաները տեղաշարժել:
Մանրամասնˋ shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից