Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Դուք դեռ հո՞ւյս ունեք, որ փողերը ծախսվելու են ըստ նշանակության

Վերլուծական

Oրերս Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին, ինչը պայմանավորված է այս կառույցի ցանկությամբˋ օգնելու մեր երկրինˋ արմատապես բարեփոխելու զբոսաշրջության ոլորտը՝ ապահովելով դրա ներուժի լիակատար օգտագործումը:

Գաղտնիք չէ, որ աշխարհում տուրիզմն այն եկամտաբեր ոլորտներից է, որի շնորհիվ շատ ու շատ երկրներ ձևավորում են իրենց բյուջեի ահռելի բաժինըˋ միլիարդավոր դոլարների մուտք ապահովելով իրենց տնտեսություններ: Բայց այդ ամենը հենց այնպես չի տրվել այս երկրներին, այլ հանդիսանում է կառավարությունների կողմից վարվող ճիշտ քաղաքականության արդյունք:

Իսկ ինչպիսի՞ պատկեր է տիրում մեզ մոտ՝ Հայաստանում, ու կոնկրետ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ: Պարզվում էˋ այստեղ ևս նրանք նորարարական գաղափարներով չեն փայլում, ու շատ բաներ մատնված են ինքնահոսի: Ոլորտի խնդիրները հանրահայտ են արդեն վաղուցˋ հասարակական զուգարանների բացակայությունից մինչև անմատչելի հյուրանոցներ ու հյուրատներ: Եվ ահա Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր սեփական մոդելն է առաջարկում մերոնցˋ բարելավելու տուրիզմը Հայաստանում:

Ըստ նրաˋ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի թաքնված ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է փոխել դրա մոդելը. այժմ արտերկրից Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում ժամանում են Երևան և ամբողջ ընթացքում մնում Երևանում՝ մի քանի ժամով այցելելով մայրաքաղաքից դուրս գտնվող տեսարժան վայրեր:

Այսպիսովˋ գյուղական համայնքները, մարզային կենտրոններն ու փոքր քաղաքները լիարժեք օգուտ չեն ստանում զբոսաշրջիկների այցելություններից: Համաշխարհային բանկի մասնագետներն առաջարկում են զբոսաշրջության զարգացման այլ մոդել, որը կարող է նպաստել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային շրջանների զարգացմանը:

Երևանում տեղավորվելու և մայրաքաղաքից կարճ այցելություններ կատարելու փոխարենˋ զբոսաշրջիկները Երևան ժամանելուց հետո կտեղավորվեն Խորվիրապում, այնուհետև՝ Արենիում, Գորիսում, նույնիսկ՝ Մեղրիում, այնուհետև կվերադառնան Երևան, այսպիսովˋ Երևանից դուրս բնակվող Հայաստանի բնակչությունը կարող է իրական օգուտ ստանալ զբոսաշրջիկների աճից, քանի որ զբոսաշրջիկները բնակվելու և սնվելու են հիմնականում ոչ թե մայրաքաղաքում, այլˋ հենց մարզերում: Զբոսաշրջիկներն, իրենց հերթին, հնարավորություն կստանան լիարժեքորեն վայելել Հայաստանի բնությունն ու գեղատեսիլ վայրերըˋ ավելի քիչ ժամանակ անցկացնելով ճանապարհներին և ստանալով ավելի մատչելի ծառայություններ: Հենց սա է այն գաղափարը, որը ստիպել է համաշխարհային բանկին միջոցներ հատկացնել Կառավարությանըˋ կյանքի կոչելու այս հեռանկարային ծրագիրը:

Ծրագրի նպատակն է երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության մեջ: Նախատեսվում է, որ հինգ տարի անց Համաշխարհային բանկի օգնությամբ միայն Հայաստանի տուրիզմի ոլորտը կզարգանա 15 տոկոսով: Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ 2014-ին տուրիզմը Հայաստանի արտահանման երկրորդ խոշորագույն հատվածն էր' 923 միլիոն դոլար ընդհանուր ծավալով:

Մի րոպե, մի՛ շտապեք ուրախանալ, մի՛ շտապեք ժամանակից շուտ հաշվել հավանական եկամուտները, չեք մոռացել չէ՞,թե մենք որտեղ ենք բնակվում: Մի՞թե մենք Սինգապուրում ենք կամ որևէ արևմտաեվրոպական երկրում,ուր ամեն մի լուման ծախսում են ըստ նշանակության ու առավելագույն արդյունավետությամբ:

Վստահ ենքˋ այն միջոցները, որ հատկացրել է Համաշխարհային բանկը, փոշիանալու են, և մենք 5 տարի հետո էլի ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք այսօր: Քանի՞ նմանատիպ դրամաշնորհներ,վարկեր են մտել Հայաստան, գոնե որևէ մեկդ հիշո՞ւմ եք: Իսկ ո՞ւր են դրանց արդյունքները,ո՞ւր են, ցո՛ւյց տվեք,մենք էլ բերաններս փակենք:

Չենք բացառում, որ ձևի համար, միգուցե, մի քանի կոպեկ այս փողից հատկացնեն ու ցուցադրաբար բիոզուգարաններ կառուցեն, ասենք, Ազատության հրապարակի ճիշտ կենտրոնում, որ բոլորը տեսնեն, թե ինչքան ազնիվ են իերնք աշխատում, իսկ թե իրականում ում գրպանն են գնալու այդ միլիոնները,այդպես էլ կմնա անհայտ:

Միգուցե նման ենթադրություններ անելը դեռևս վաղաժամ է, բայց հաշվի առնելով անցյալի մեր բացասական փորձըˋ կարելի է ասելˋ սա այն ամենահավանական սցենարն է, որով շարժվելու են մերոնք: Իրենց ինչի՛ն է պետք Հայաստանում տուրիզմ զարգացնելը, չէ՞ որ իրենք Բալիների ու Մոնակոների սիրահար են:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված