Հայբիզնեսբանկի ամանորյա անակնկալըˋ «ՍՕՍ մանկական գյուղ»-ի երեխաներին
Այլ
Երեխաները շարունակում են մնալ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուշադրության կենտրոնում, հատկապես Ամանորին ընդառաջ… ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն այս անգամ որոշեց ամանորյա տոնական միջոցառում կազմակերպել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Կոտայք» մանկական գյուղի երեխաների համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից նախաձեռնված միջոցառման ընթացքում անցկացվեցին մանկական գիտական տարբեր շոուներ՝ քիմիական, ֆիզիկական և պաղպաղակներով: Ինտերակտիվ զվարճալի ծրագրին մեծ ուրախությամբ ակտիվորեն մասնակցեցին նաև հիմնադրամի երեխաները:
Երեխաների տոնական օրն ամանորյա տրամադրությամբ լցվեց, երբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները նրանց նվիրեցին նաև հեռավոր Լապլանդիայից ուղարկված քաղցրավենիքի հավաքածուները:
Միջոցառման ընթացքում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իրականացրեց նաև Բանկի կողմից այս տարի անցկացված ՙԵրազանքների ամիս՚ ակցիայով սահմանված վերջին երազանքը, որով Բանկի հավատարիմ հաճախորդներից մեկը ցանկությունն էր հայտնել ուրախություն պարգևել մանուկներին: Այդ կապակցությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունը, բարի կամք դրսևորած հաճախորդի հետ համատեղ, որոշեց որպես աջակցություն 100,000 դրամ չափով գումար տրամադրել հենց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ավագ խմբի սաներից մեկին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները շնորհավորեցին բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Ամանորին երազանքները կատարվում են:
{gallery}22{/gallery}


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից